08:15 04.04.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել, որ վերջին եթերաշրջանի սյուժետային կարևոր ինֆորմացիան պրեմիերայից շուտ չհայտնվի համացանցում: Դերասանների սցենարները խիստ վերահսկել են և նույնիսկ կեղծ տեսարաններ են նկարել պապարացիներին շեղելու համար:
Անվտանգության նկատառումներով «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև Սանսայի դերակատար Սոֆյա Թուրների նշանածի՝ Ջո Ջոնասի հետ: Պատճառն այն է, որ Սոֆյա Թուրներն իր նշանածին պատմել է, թե ինչ ավարտ է ունենալու «Գահերի խաղը» հեռուստաշոուն:
Entertainment Tonight-ին տված հարցազրույցում Սոֆյա Թուրները պատմել է, որ Ջո Ջոնասը չափազանց շատ ժամանակ է անցկացրել նկարահանման հրապարակում և չէր կարող խուսափել այդ պայմանագրից.
«Ես գաղտնիքներ պահել չգիտեմ: Ես չեմ կարծում, որ մարդիկ ինձ վստահում են իրենց գաղտնիքները, քանի որ գիտեն, որ ես իմ բերանը փակ պահել չգիտեմ: Ես արդեն մի քանի հոգու պատմել եմ «Գահերի խաղի» ավարտը»,- ասել է Սոֆյան:
Մեկ այլ հարցազրույցում Սոֆյա Թուրները խոստովանել է, որ ընդամենը երկու հոգու է պատմել սերիալի ավարտի մասին, և այդ երկուսից մեկը Ջո Ջոնասն է:
Հայտնի է, որ Քիթ Հարինգթոնը՝ Ջոն Սնոուի դերակատարը, իր կնոջը՝ Ռոուզ Լեսլիին պատմել է համարյա թե ամբողջ շոուն, իսկ Արիայի դերակատար Մեյզի Ուիլյամսն իր մոր հետ կարդացել է սցենարը:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...