23:52 03.04.2019
Առափիում սողանքների ակտիվացում է նկատվում: Վերջին դեպքը, երբ սողանքի հետևանքով բնակելի տներից մեկը տուժեց, անցած տարվա աշնանն էր: Ընդհանուր առմամբ, Առափիի սողանքային գոտում 146 տուն է գտնվում: 2 տարի առաջ պետական համաֆինանսավորման գումարները Առափիում այլ նպատակի օգտագործվեցին: Ճապոնական կառավարության հետ համատեղ ջրահեռացման համակարգ անցկացվեց ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրվեցին: Հիմա փրկարարական վարչությունը նորից դիտարկումներ է կատարում, թե սարքերի տվյալներն ինչ տեղաշարժի մասին են խոսում և, ըստ այդմ, տարածքի տներին ինչ վտանգ է սպառնում:
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի մեծ էկրաններից մեկի վրա անընդհատ փոփոխվող թվերն ու գրաֆիկները շատ կարևոր տվյալներ են ամբողջ Առափի գյուղի համար: Թվային տվյալներով արտահայտված է այն շարժը, որ գյուղում գրանցում է սողանքային գոտին: Ամենօրյա դիտարկումները, ըստ մասնագետների, փաստում են, որ Առափիի սողանքային գոտում քիչ, բայց շարժ կա: Այդ շարժին նպաստողը այն գրունտներն են, որոնց վրա կառուցված է գյուղը:
«Գրունտային շերտերում գտնվող կավի քանակությունն է, կավը ստեղծում է սահք, հնարավորություն է տալիս հողային շերտին սահելու: Առափիում կավի քանակությունը բավականին մեծ է, որն արդեն իսկ ապահովում է սահքը: Սահքի համար պետք է նաև խոնավություն, իսկ Առափիում ստորգետնյա ջրերի մակարդակը բարձր է: Սողանքային հատվածը կայուն է, լուրջ տեղաշարժեր չկան»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Հովսեփյանը:
Տվյալներ ճգնաժամային կառավարման կենտրոնին հաղորդում են գյուղում տեղադրված ճապոնական սարքերը: Դրանք չափում են գրունտների սահքը, նաև տեղումները: Անձրևներն առայժմ քիչ են, բայց գրունտային ջրերն են շատ: Ճապոնացի մասնագետները Առափիում ջրամբար են կառուցել, որտեղ հավաքվում են գյուղից դրենաժային համակարգի միջոցով դուրս հանվող ստորգետնյա ջրերը:
Սողանքի քիչ ակտիվացումն էլ տարածքի արդեն վթարային դարձած տների վրա է ազդում: Օրինակը Մարտիրոսյանների տունն է: Գյուղում ամենաառաջինը այս տան բակն է կանաչում: Սողանքային սարի հարևանությամբ է, խոնավությունն էլ շատ:
«Այս տարածքի ընտանիքները ժամանակին, երբ ուսումնասիրություններ էին կատարվում, չփոխհատուցվեցին, որովհետև վթարայնության աստիճանը երրորդ կարգի գնահատվեց: Սողանքներ էլի կան, տներ կան, որտեղ շարունակվում են ճաքերը»,-SHANTNEWS.am-ին ասել է Առափիի գյուղապետի տեղակալ Ավետիք Պոլեյանը:
Առափիում վերջին 11 տարիների ընթացքում բնակարանային փոխհատուցման միակ դեպքն անցած տարի էր, երբ սողանքի հետևանքով խիստ վթարային ճանաչված տանն ապրող ընտանիքը գումարային փոխհատուցում ստացավ նոր բնակարան գնելու համար: Սա մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրով էր: Հիմա Առափին սուբվենցիոն ծրագրերի մասնակցության հայտ է ներկայացրել: Այն նորից գյուղում ջրահեռացման համակարգի կառուցմանն է վերաբերում:
21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունըԼիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է երկրի միասնության ապահովման անհրաժեշտության մասին՝ ապագայում հակամարտություններից խուսափելու համար, չորեքշաբթի հաղորդում է լիբանանյան LBC հեռուստառադիոալիքը։ «Այժմ անհրաժեշտ է պահպանել Լիբանանի միասնությունը, որպեսզի երկիրը կարողանա ավելի հեշտությամբ հաղթահարել այս ցնցման հետևանքները (Իսրայելի հետ հակամարտությունը) և ապագայում Լիբանանը պաշտպանել սպառնալիքներից»,-ասել է Բերրին։ Նրա խոսքով՝ դրան, մասնավորապես, պետք է նպաստի այնպիսի […] ...
21:36 27.11.2024
Ամփոփվել է Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների բարելավմանն ուղղված «ԷԿՈսերվ Հայաստան» ծրագիրըՄիջոցառումն իրականացվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) տարածաշրջանային ծրագրի շրջանակում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել արոտավայրերի և խոտհարքների կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման պայմանները՝ հաշվի առնելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգությունը: Միջոցառմանը ներկայացվելու էին ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված գործողությունների արդյունքներն ու ձեռքբերումները: Միջոցառման […] ...
21:28 27.11.2024
Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասինԻշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […] ...
21:20 27.11.2024
Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...
21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ OptaՖրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...
21:04 27.11.2024
Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկելԻրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...