Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինայի ու Վրաստանի համար հստակ ուղի սահմանի. Յան Բժեզինսկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինայի ու Վրաստանի համար հստակ ուղի սահմանի. Յան Բժեզինսկի

12:12 04.04.2019

Վրաստանի ԱԳՆ-ի տվյալներով, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «ՆԱՏՕ-ի 70-ամյակ. Ռազմավարական գործընկերություն 21-րդ դարում» թեմայով լսումների ժամանակ մեծ աջակցություն է հայտնել Վրաստանին ու Ուկրաինային՝ գտնելով, որ դաշինքը պետք է անվտանգության ոլորտում մեծացնի իր աջակցությունն այդ երկրներին:

«Խորհրդային Միության նախկին երկրները ձգտում են միանալ ՆԱՏՕ-ին` ոչ միայն Ռուսաստանից պաշտպանվելու, այլև տնտեսական զարգացման նպատակով: Ռուսաստանը կրկին սպառնալիք է դարձել դաշինքի համար: Եթե դեռ այդ մասին կասկածներ ունեք, կարող եք զրուցել Վրաստանի ու Ուկրաինայի իշխանութույունենրի հետ՝ գիտակցելու համար այն սպառնալիքները, որոնք այսօր ներկայացնում է Ռուսաստանը»,- հայտարարել է սենատոր Ջիմ Ռիշը:

«Դաշինքը պետք է ավելի շատ աջակցի Ուկրաինայի և Վրաստանի ձգտմանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում: Դաշինքը նաև  պետք է հստակ որոշի այդ երկրների` դաշինքին անդամակցելու ուղին՝ հաշվի առնելով, որ երկու երկրների համար ժամանակ կպահանջվի՝ իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելու համար»,- հայտարարել է ԱՄՆ Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Յան Բժեզինսկին:

Նա խոսել է նաև Վրաստանի և Ուկրաինայի ծովային, օդային և ցամաքային հնարավորությունների ամրապնդման կարևորության մասին: Ըստ այդմ, «այդ երկու երկրների ծովային, օդային և ցամաքային ուժերի ինտեգրումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սևծովյան տարածաշրջանում ամրապնդման գործընթացում: Նրանց տարածքներն օգտակար են հակաօդային պաշտպանության, հետախուզական և այլ գործողությունների համար՝ Ղրիմի բռնազավթումը հավասարակշռելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

09:40 11.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

09:35 11.04.2025

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական ​​այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

09:34 11.04.2025

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

BACK_TO_TOP