13:08 03.04.2019
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» գործով հերթական դատավարությունը։ Ներկայացել է մեկ տուժող, նա շտապօգնության բժիշկ է:
Նրա ցուցմունքը կարճ էր, որոշ դրվագներում` հակասական: Դրա համար էլ պետական մեղադրողը միջնորդել է հրապարակել նախաքննական ցուցմունքը: Պարզվել է, որ տուժողը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, նախաքննական մարմնին պատմել է, թե ինչպես է«ԿռԱԶ» մակնիշի մեքենան կոտրել գնդի դարպասներն ու մտել ներս:
Այլ մանրամասները ևս ներկայացվել են նիստի ընթացքում:
«Հարց– Ո՞վ կամ ովքե՞ր են ղեկավարել զինված խմբի գործողությունները ՊՊԾ գնդի տարածքում և ինչպե՞ս է դա դրսևորվել:
Պատասխան– Ակտիվ դերակատարում ունեին Պավել Մանուկյանը և Մխիթար Ավետիսյանը, մնացածը, ինչպես ես հասկացա, ենթարկվում էին նրանց:
Հարց-2016 թվականի հուլիսի 17-ին և հուլիսի 20-ին, երբ այցելել եք ՊՊԾ գունդ, քանի՞ ոստիկան է գտնվել գնդի տարածքում, ովքե՞ր են եղել նրանք:
Պատասխան-Առաջին օրը գնդի տարածքում տեսել եմ 6 ոստիկանի, որոնցից հիշում եմ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանին, ոստիկաններ Գարիկին, Արթուրին, Կվինկեի այտուց ստացած ոստիկանին և մեկին, ում չեմ հիշում»,- ցուցմունքը ներկայացրեց պետական մեղադրողը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...