Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդուն անվանակոչել են քեռու անունով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդուն անվանակոչել են քեռու անունով

16:12 02.04.2019

Փոքրիկ Մերուժանը ծնվել է Արցախում, 2016 թվականին`Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց: Թալիշի դիրքերում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջ որդին է: Փոքրիկն այլ անուն էր ունենալու, որոշել էին` Նարեկ կամ Դավիթ էին անվանակոչելու, որից երջանկացած էր Մերուժանը: Բայց քրոջ ու զինվորական փեսայի համար ամեն ինչ փոխվեց ավագ լեյտենանտի զոհվելուց  հետո:

«Մերուժանը ծնվել է Արցախում, որ տեսա ուղարկած նկարը, շատ հուզիչ էր, անասելի ապրումներ ունեցանք»,- հիշում է Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը։
«Թեկուզ տասն էլ ծնվեն, իրենց տեղը ոչ մեկ չի բռնի, ուղղակի ինչ-որ սրտի մխիթարանք է, մի քիչ նյարդային հանգստություն։ Ես Մերուժան ասելով գիտեմ իմ Մերուժանս է, ես տղայիս նաև ապեր էի անվանում, բայց թոռնիկիս ապեր ասել չեմ կարողանում»,- արտասվելով պատմում է Մերուժանի մայրը՝ Նունե Ստեփանյանը։
Մայրական կարոտի ու զգացումների մասին տիկին Նունեի պատմություններն ու երազները հիմա կապվում են փոքրիկ Մերուժանի հետ: Նա Արցախի ծնունդ է, ապրում է Արցախում, բայց հաճախ է գալիս այն տուն, որտեղ հերոս քեռին է ապրել:
«Ղարաբաղ գնալիս ես դեռ գիտեմ, թե Մերուժանս կա ու պոստերում է։ Զորամասեր գնալիս կամ դիրքեր բարձրանալիս ես միշտ տանում են այն ամենը, ինչ ուղարկել եմ Մերուժանիս, ես այդ ամենը տանում եմ բոլոր զինվորներին»,- ասում է տիկին Նունեն։
Մերուժանը երազում էր ամուր ընտանիք ու  երեք երեխա ունենալու մասին: Թալիշում գտել էր իր սիրելիին ու նշանվել: Ազատություն սիրող զինվորականը երազում էր բնության գրկում իր հարսանիքն անելու մասին: Բայց անավարտ մնացին երիտասարդ սպայի նպատակները: Նրա սիրելին՝ Զառան, հիմա ամուսնացել է, բայց կապը Մերուժանի ծնողների հետ չի կտրել:
«Զառայիս հետ կապը միշտ կա, ամեն օր խոսում ենք։ Երբ իմացանք, որ ամուսնացել է, մի քիչ դժվարությամբ ընդունեցինք, որովհետև, եթե հանկարծ վիրավոր լիներ իմ Մերուժս, ու ինքն ամուսնանար ուրիշի հետ, ես դա չէի ընդունի, բայց քանի որ հիմա սպասելու էլ ոչինչ չկա, ես ընդունեցի իր ամուսնությունը, ինչ որ պետք է, ցանկացա։ Հիմա արդեն Զառաս ութ ամսական տղա ունի, ամուսնու անունը Հայկ է, ով մեզ իր ծնողների նման ընդունեց»,- հուզված պատմում է տիկին Նունեն:
։
Մերուժանի ծնողները հիմա ապրում են իրենց հերոս տղայի անունը վառ պահելու համար, ապրում են նրա հետ կապված թանկ հիշողություններով, իսկ հյուրասենյակի ամեն մի անկյունում Մերուժանի կյանքի` լուսանկարներ դարձած ակնթարթներն են։
  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

10:22 25.11.2024

Վերացվել է Արամի փողոցի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը

«Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Արամի փ․)։ Հանրային սննդի օբյեկտի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

10:16 25.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․82 դրամ:   ...

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

10:00 25.11.2024

Իշխող կուսակցության թեկնածուն ընդունել է Ուրուգվայի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Իշխող աջ կենտրոնամետ Ազգային կուսակցության թեկնածու Ալվարո Դելգադոն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի մրցակից Յամանդա Օրսիին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի կապակցությամբ։ «Ցավով, բայց առանց մեղքի զգացման կարող ենք շնորհավորել հաղթանակածին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։ Նոյեմբերի 24-ին Ուրուգվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Exit poll-ը ցույց է տվել Օրսիի համոզիչ […] ...

BACK_TO_TOP