Ենթադրո՞ւմ էր Նազենի Ղարիբյանը, որ իր որոշումները բողոքի ակցիաների տեղիք կտան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

Ենթադրո՞ւմ էր Նազենի Ղարիբյանը, որ իր որոշումները բողոքի ակցիաների տեղիք կտան

12:22 02.04.2019

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է այն հարցին՝ արդյո՞ք ենթադրում էր, որ իր որոշումների պատճառով բողոքի ակցիաներ կլինեն:

Ի պատասխան՝ Ղարիբյանն ասել է, որ և՛ ենթադրում էր, և՛ ոչ:

«Ո´չ, որովհետև մենք կատարել ենք Թավշյա հեղափոխություն և Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած կառավարությունն ունի իր տեսլականը, հստակ արտահայտել է իր սկզբունքները, իր ծրագիրը և իր քաղաքական ուղղությունները, որոնք գնում են միանշանակ բարենորոգումների ճանապարհով, և մշակույթի ոլորտն էլ անմասն չէայդ բարենորոգումներից և ես պատկերացնում էի գոնե, որ, իհարկե, կլինի դիմադրություն, որովհետև ամեն դեպքում ցանկացած բարեփոխում միշտ այդ դիմադրողականության ուժը կա, բայց այսպիսի չափերի և այսպես թիրախավորված և անձնավորված, իհարկե, չէի կարող 100%-ով պատկերացնել՝ հույս ունենալով հենց դա, որ մարդիկ բոլորն ուրախ են, երջանիկ և ասում են, չէ՞, որ վերջապես մենք փոխել ենք իշխանությունը, հիմա Հայաստանը պետք է կարգավորվի, օրենքի երկիր լինի, մշակույթի ոլորտն էլ պետք է բարելավվի, և ես կոնկրետ լծվել եմ այդ աշխատանքներին», պատասխանել է նա:

Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց որոշումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոստանտին Օրբելյանին ազատելն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

19:40 22.11.2024

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ ներկայացնելու ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը։ Անդրադառնալով Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությանը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ փաստաթղթի ձևավորման գործընթացը տևել է ավելի քան երկուսուկես տարի, որում ներգրավված են եղել աշխարհի մի շարք առաջատար հետազոտական կենտրոններ։ Նախարարի […] ...

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

19:35 22.11.2024

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:22 22.11.2024

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում վերջին օրերին ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 15 ինքնաձիգ, 44 ատրճանակ, 142 նռնակ, 53 հրացան, տարբեր տրամաչափի 14027 փամփուշտ և 319 այլ զինամթերք։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

BACK_TO_TOP