Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո Զելենսկին շարունակում է մնալ առաջատար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկից հետո Զելենսկին շարունակում է մնալ առաջատար

10:49 01.04.2019

Հայտնի են Ուկրաինայում երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի համաձայն՝ առաջատար է դերասան, երգիծաբան Վլադիմիր Զելենսկին: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 30.2 տոկոսը:

Ի դեպ, Զելենսկին «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալում մարմնավորել է հասարակ քաղաքացու, որը դարձել է նախագահ: Հենց ֆիլմի անունով էլ նա կոչել է իր կուսակցությունը: Զելենսկուն գրեթե երկու անգամ զիջում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա հավաքել է ձայների 16.64 տոկոսը: Երրորդ տեղը գրավել է «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն՝ քվեների շուրջ 13.08 տոկոսով:

Քանի որ ըստ նախնական տվյալների՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, առաջին երկու տեղերը զբաղեցրած թեկնածուները կմասնակցեն ընտրությունների երկրորդ փուլին: Այն կկայանա ապրիլի 21-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահներին ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

23:20 28.11.2024

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

23:04 28.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

Իսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...

Մադրիդում հասկացրել են, որ իրենք պատրաստ են կատարել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանը

22:54 28.11.2024

Մադրիդում հասկացրել են, որ իրենք պատրաստ են կատարել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանը

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը պարզաբանել է, որ երկրի իշխանությունները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը կկատարեն, եթե նա ժամանի թագավորություն։ «Ես չեմ սիրում զբաղվել քաղաքական գեղարվեստական ​​գրականությամբ, բայց ես շատ հստակ ասացի. ՄՔԴ-ն ունի Հռոմի կանոնադրություն, որը ենթադրում է մի շարք պարտավորություններ, և մենք պատրաստվում ենք կատարել օրենքով […] ...

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

22:44 28.11.2024

Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆ

Թունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...

BACK_TO_TOP