Սա շոուբիզնես չէ, այլ իրական երկիր. Ուկրաինայի ընտրությունների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայի պատգամավորի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Սա շոուբիզնես չէ, այլ իրական երկիր. Ուկրաինայի ընտրությունների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայի պատգամավորի հետ

23:10 30.03.2019

Ուկրաինայի նախագահական ընտրապայքարը հետաքրքիր ընթացավ: Վաղն արդեն ընտրություններն են և վերջին տվյալներով, ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջատարը կատակերգու դերասան Վլադիմիր Զելինսկին է, երկրորդ հորիզոնականում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է, իսկ երրորդում՝ Յուլիա Տիմոշենկոն:

Ուկրաինայի ընտրությունների և ուկրաինացիների ակնկալիքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Գերագույն ռադայում Պյոտր Պորոշենկոյի գլխավորած խմբակցության պատգամավոր Օկսանա Յուրինեցի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում ուկրաինացիների տրամադրվածությունը առաջիկա ընտրություններին: Ներկա իրավիճակում ի՞նչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները։

Ես ցանկանում եմ նշել շատ կարևոր փաստ, որ Ղրիմի դեպքերից հետո և երկրի արևելքում ստեղծված ռազմական իրավիճակն, այնուամենայնիվ, մեզ մոտ ժողովրդավարությունը պահպանվել է: Եվ որքան էլ փորձեն կեղծ ինֆորմացիաներով այլ պատկեր ցուցադրել, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում կա դեմոկրատիա և հենց ուկրաինացիներն այսօր հնարավորություն ունեն ապագա նախագահին ընտրել: Սա երևի ֆենոմենալ է, որ մենք հիմա կարող ենք բոլորին ցույց տալ, որ ժողովրդավարական երկիր ենք, որտեղ ազատությունն ու մարդու իրավունքներն են առաջնային: Մարդիկ, որոնք 5 տարի առաջ դուրս են եկել Մայդան և կանգնել են իրեն ինքնիշխանության ու ազատության համար, այսօր արդեն կարող են պահպանել երկրի ժողովրդավարական համակարգը ու չթույլատրել իշխանության ուզուրպացում:

-Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի քաղաքացիները քաղաքական ո՞ր դիրքորոշման են հակված և ինչի՞ են ձգտում:

Ես, որպես Գերագույն ռադայի ՆԱՏՕ-ում պատվիրակության ղեկավար, կարող եմ ասել, որ եվրաինտեգրումը ու երկրի եվրաատլանտյան ուղղվածությունը մարդկանց համար կարևոր է, ու այդ դիրքորոշումը հաստատ չի փոխվի: Կոնկրետ իմ տարածքում՝ Լվովում, մարդկանց 80 տոկոսից ավելին համաձայն է այդ դիրքորոշման հետ: Այս հանգամանքը շատ կարևոր դեր ունի և ներկայումս նախագահի միայն մեկ թեկնածուի՝ գործող նախագահի նախընտրական ծրագրում է գրված երկրի քաղաքական դիրքորոշումն ու հետագա անելիքները այդ ուղղությամբ: Չնայած բոլոր թեկնածուներն էլ որպես կանոն իրենց տեսակետն են արտահայտում այդ ամենի վերաբերյալ, սակայն այնպես է ստացվել, որ նրանք այդ մասին չեն արձանագրել իրենց նախընտրական ծրագրերում:

– Իսկ ինչ կարծիքի եք նախընտրական քարոզարշավի մասին, ինչպե՞ս այն ընթացավ և ինչպե՞ս կգնահատեք ընտրապայքարը։

Ուղղակի կարող եմ ասել, որ ովքեր գոռում էին՝ «բռնեք գողին», հենց նրանք էին առաջին հերթին գլխավոր սադրիչներն ընտրապայքարում: Ցավոք սրտի, օլիգարխներին պատկանող ալիքները ամեն բան արեցին և գիտակցելով իրենց ազդեցությունը՝ աշխատեցին, որքան հնարավոր է շատ կեղտ շպրտել գործող նախագահի՝ Պյոտր Պորոշենկոյի ուղղությամբ: Բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը գիտակից է և կարողանում է տարբերել ճիշտը կեղծիքից:  Օլիգարխներին պատկանող ալիքներով ֆեյքերի միջոցով շատերը բացարձակ ստեր էին հորինում և փորձում էին ամբողջ ինֆորմացիոն դաշտը ողողել կեղծ ինֆորմացիայով: Չնայած, իմ կարծիքով, նրանք այնքան էլ օգտակար չեղան իրենց ընտրապայքարի համար: Ընտրություններից հետո բոլորս էլ վերադառնալու ենք սովորական կյանք: Մենք վստահ ենք, որ նաև կլինի ընտրությունների հաջորդ փուլ, և այդ շրջանում ամեն ինչ իր տեղը կընկնի:

– Այս ընտրապայքարում դերասան Վլադիմիր Զելինսկին աչքի ընկավ: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:

Դա իրոք ֆենոմենալ է, քանի որ մարդն առաջին անգամ է առաջադրվում նախագահի թեկնածու և նա ընդհանրապես գաղափար չունի պետական կառավարման ոլորտի մասին: Սա, փաստացի, այսպես ասած, մեդիա փուչիկի է վերածվել, որն այժմ ընտրական գործընթացները և ընտրապայքարը վերածել են զավեշտի: Իհարկե երիտասարդներին այս ամենը հետաքրքրում է, բայց մենք հասկանում ենք նաև այն հանգամանքը, որ երիտասարդությանը քվեարկության բերելը արդեն լրիվ այլ հարց է ու ասել, որ աջակցում ենք, դա դեռ չի նշանակում, որ այդ աջակցությունը վաղը՝ ընտրություններին իրական կերպով կարտահայտվի:

-Դուք կարծո՞ւմ եք, որ Զելինսկին ուղղակի մեդիափուչիկ է: Վերջին հարցումներով նրա վարկանիշը ամենաբարձրն է:

Այո սոցհարցումներով նա առաջին հորիզոնականում է, բայց մենք հասկանում ենք, որ վերջին տարիներին պոպուլիզմը տարածվել է բոլոր երկրներում ու հասկանալի է, որ տվյալ պահին նրանց թիմը կարողացել է բռնել համընթաց ալիքը: Ես կարծում եմ իր թիմին դա հաջողվեց՝ ունենալով մեդիան ու հեռուստաէկրաններին միշտ երևացող թեկնածու: Այդ քայլն, իհարկե, աշխատեց: Այս դեպքը հավանաբար կգրեն քաղտեխնոլոգների գրականությունում: Նշեմ, որ այս ամենը նաև շատ վտանգավոր է մեր երկրի համար: Երկրի արևելքում պատերազմական իրավիճակ է և ինձ համար շատ կարևոր է, որ մենք հասկանանք պատասխանատվությունը: Վաղը ընտրություններում կարևոր է, որ քաղաքացիները գիտակցեն, որ պետք է ընտրեն նախագահ, որը ուժեղ է դիվանագիտության մեջ:

-Պատկերացնենք մի իրավիճակ, երբ Պյոտր Պորոշենկոն չի հաղթում և նախագահ է դառնում Զելինսկին: Ի՞նչ կլինի հետո:

Ես լավատես եմ և վստահ եմ, որ երկրորդ փուլում կհաղթի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, քանի որ նա արդեն շատ բան է արել և անհրաժեշտ է ավարտին հասցնել երկրի համար կարևոր աշխատանքը: Ես քաղաքականապես չեմ պատկերացնում, որ հնարավոր է հաղթի մի մարդ, որը բացարձակ կապ չունի պետական համարկարգի հետ: Իմ երկիրը ֆեյք չէ ու պետք չէ քվեարկել հանուն զավեշտի: Ընտրելուց առաջ պետք է մտածենք: Սա շոուբիզնես չէ, այլ իրական երկիր է:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

09:40 11.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

09:35 11.04.2025

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական ​​այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

09:34 11.04.2025

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

BACK_TO_TOP