22:14 30.03.2019
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Գյումրի էր բերել քաղաքի հին ճարտարապետության և պատմության նկատմամբ հետաքրքրությունը։ Շրջել է քաղաքի պատմական ու հին փողոցներով, թանգարաններով, ծանոթացել քաղաքի կենցաղին ու պատմությանը ու համոզվել է, որ Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից մեկն է։
«Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից է Գյումրին։ Ցարական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշներից մեկ էլ Գորիսում եմ հանդիպել։ Այստեղ այն ավելի ընդգծված է։ Գյումրիում ամեն ինչ տեսնելու համար նվազագույնը 1 շաբաթ է պետք։ Քաղաքը հետաքրքիր է նաև սրանով, որ ունենալով զբոսաշրջության մեծ պոտենցիալ՝ դեռ զբոսաշրջային չէ։ Ամենակարևորը՝ զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքներ չկան։ Բացի դրանից՝ պետք չէ միայն քաղաքի կենտրոնի հանդեպ հետաքրքրությունը զարգացնել։ Ինձ, որպես տուրիստի, հետաքրքիր են նաև այն թաղամասերը, որտեղ դեռ երկրաշարժի հետևանքները կան։ Օրինակ՝ Ճապոնիայում ամենապահանջված տուրերը Հիրոսիման և Նագասակին են, որտեղ ցուցադրվում են աղետի հետևանքները»,- SHANTNEWS.am-ին ասել է Ալեքսանդր Լապշինը:
Գյումրիում պահպանված հին ճարտարապետությունը բլոգերի համար նաև ռուսական կայսրության պատմության մի մասնիկ է։ Շենքերից շատերը կառուցվել են ցարական տիրապետության տարիներին։
«Ճարտարապետությունը յուրահատուկ է ամբողջ Անդրկովկասում։ Գյումրին երևի միայն կարող եմ Թբիլիսիի հետ համեմատել։ Այնտեղ էլ հին ճարտարապետության նմուշներ պահպանվել են։ Մեկ էլ Գյումրին հայկական մեկ այլ պատմական քաղաքի՝ Կարսին է նման, որը պատմականորեն այնպես է ստացվել, որ հիմա Ախուրյան գետի մյուս կողմում է»,- ասել է հայտնի բլոգերը:
Ալեքսանդր Լապշինի աչքից չէին վրիպել նաև քաղաքի քանդած փողոցները։ Իհարկե, նա այս ամենը որպես ձգձգվող փողոցաշինություն չէր ընկալել, այլ որպես զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլ։ Հաջորդ տարի ծրագրում է նորից Գյումրի գալ` արդեն բարեկարգ փողոցներում զբոսնող ավելի շատ զբոսաշրջիկների տեսնելու ակնկալիքով։
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ20:30 23.11.2024
Պուտինը վավերացրել է աֆրիկյան մեկ այլ երկրի հետ ռազմական համագործակցության մասին պայմանագիրըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սան Տոմեի և Պրինսիպի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Փաստաթուղթը տեղադրված է հրապարակված իրավական ակտերի պորտալում։ «Վավերացնել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Սան Տոմե և Պրինսիպի Դեմոկրատական Հանրապետության միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը»,- ասվում է ՌԴ նախագահի ստորագրած օրենքում։ Այն նաև նշում է, որ համաձայնագիրը ստորագրվել է […] ...
20:20 23.11.2024
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը․ ՊՆՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը՝ զինվորական ճաշարանը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:15 23.11.2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու Ուկրաինայի իրավունքի մասինՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը իրավունք ունի հեռահար ֆրանսիական հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածքում։ Դիվանագետի խոսքով՝ Կիևը կարող է նման հարվածներ հասցնել «ինքնապաշտպանության նպատակով»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չպետք է սահմանափակումներ և «կարմիր գծեր» ունենա Ուկրաինային աջակցելու հարցում։ Բարոն նշել է, որ եվրոպական անվտանգությունը կախված […] ...
20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքումՆոյեմբերիի 23-ին, ժամը 16:04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 47-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել է […] ...
19:50 23.11.2024
Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի […] ...