Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին

15:50 30.03.2019

Մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել են աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներին:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ կապերի ռանձնահատկությունը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի քաղաքական ուժերի ոլորտային հանձնաժողովների մակարդակով: Խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել նման այցերը լրացուցիչ խթան են  որհրդարանականհարաբերությունների ձևաչափում շփումներն ամրապնդելու և փոխըմբռնումը խորացնելու համար:

««Իմ Քայլը» դաշինքի ժողովրդի վստահության բարձր մակարդակն նորընտիր խորհրդարանականների ակտիվ գործունեությունը ամուր հիմք են համահայկական կարևորության հարցերն առաջ մղելու մարտահրավերները հնարավորությունների փոխակերպելու համար»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ նոր ԱԺ-ը և ՀՀ նոր կառավարությունը ջանք չենք խնայելու, որպեսզի Արցախի ժողովրդի շահերը լինեն պաշտպանված, քանի որ այդ հարցը վերկուսակցական է: Լենա Նազարյանը կարևորել է երկու պետությունների միջև ոլորտային կապերի սերտացումը և համագործակցությունը:

«Գործընկերությունն ու մտերմությունը չպետք է լինեն միայն քաղաքական կամ պետական մարմինների մակարդակով: Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ», – նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, իր ելույթում անդրադարձել է խմբակցության գործունեության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ այդ աշխատանքում իրենց համար գերնպատակ է Արցախի անվտանգության հարցը, որը սերտ կապակցված է Հայաստանի անվտանգությանը: Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցել հատկապես օրինաստեղծ դաշտում, մասնավորապես՝ հաշվի առնելով 2020 թվականին Արցախում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ՝ առանցքային նշանակություն ունեցող օրենքների ընդունումը: Խմբակցության ղեկավարը առաջարկել է օժանդակել նաև ընտրական գործընթացներում ներգրավված համապատասխան մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընտրությունները լուսաբանող լրագրողների, դիտորդական առաքելություն իրականացնողների և կուսակցությունների վերապատրաստման հարցում:

«Բոլորիս համար չափազանց կարևոր է, որ Արցախի Հանրապետությունում առաջիկա ընտրությունները լինեն ժողովրդավարության չափանիշ՝ թե տարածաշրջանի և թե ամբողջ աշխարհի մակարդակով»,-ընդգծել է Լիլիթ Մակունցը:

Հանդիպմանը ելույթներ են ունեցել նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Երկու խորհրդարանների պատգամավորների հանդիպումները այնուհետև շարունակվել են մշտական հանձնաժողովներում՝ աշխատանքային քննարկումների ձևաչափով:

Օրվա երկրորդ կեսին «Իմ քայլը» խմբակցության անդամները ոլորտային հանդիպումներ են ունենալու Արցախի Հանրապետության գործադիր իշխանության պատասխանատուների՝ Կառավարության անդամների հետ:   

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

12:14 10.04.2025

Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

12:05 10.04.2025

Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...

SHANTNEWS

12:00 10.04.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

11:57 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

11:53 10.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ը

Բացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

11:46 10.04.2025

Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...

BACK_TO_TOP