Սովորեցնում ենք հանրությանն ու տնտեսվարողներին, որ ցանկացած հարց կարող են լուծել ցույցերի միջոցով. Վարդան Արամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+6.09 oC

Սովորեցնում ենք հանրությանն ու տնտեսվարողներին, որ ցանկացած հարց կարող են լուծել ցույցերի միջոցով. Վարդան Արամյան

23:59 31.03.2019

«Հարկային փոփոխություններ անելու պահանջի մեկնարկը տրվել է դեռևս 2016 թվականին: Հարկային քաղաքականությունն ազդում է քո տնտեսության վրա՝ և՛ կարճաժամկետ ժամանակահատվածի, և՛ երկարաժամկետ»,- «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի բարեփոխումներին:

Ըստ Վարդան Արամյանի՝ պետք է մտածել և համաձայնության գալ մի քանի սկզբունքների հարցում: Հասկանալ, թե ինչ տնտեսական աճ ենք պատկերացնում՝ առաջարկով մղվո՞ղ, թե՞ պահանջակով քաշվող։

«Պահանջարկով քաշվող տնտեսական աճ մենք ունեցել ենք մինչև 2008 թվականը, հետո տեսանք, որ դա կայուն չէ: Հետևաբար՝ պետք է լինի առաջարկով մղվող:  Դրա համար պետք է, որ մենք սպառումն ավելի շատ հարկենք, ավելի քիչ հարկենք արտադրական գործոնները: 2016 թվականին մենք կատարեցինք մեկ ախտորոշում, այդ վերլուծությունը մեզ ցույց տվեց, որ հարկային քաղաքականության մեջ պետք է փոփոխություններ կատարենք:  Բայց պետք է նաև կատարել «տնային աշխատանք» մի քանի ուղղություններով՝ մինչև որ ընդհանուր քաղաքականությունը կդրվի սեղանի վրա: Ես ճիշտ չեմ համարում կամ խիստ վտանգավոր եմ համարում, երբ որ դու քննարկման սեղանի վրա դնում ես մի  փաստաթուղթ, հետո կամաց-կամաց սկսում ես նահանջներ անել: Դա ստեղծում է սպասում հանրության մեջ, կոնկրետ վարքագիծ, սովորեցնում ենք հանրությանն  ու տնտեսվարողներին, որ ցանկացած հարց կարող ենք լուծել ցույցերի միջոցով: Սա խիստ վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վաղը, մյուս օրը նույնիսկ եթե շատ խելացի, հավասարակշռված փաստաթուղթ էլ դնենք սեղանի վրա, դժգոհներ կլինեն»,- ասել է Արամյանը՝ հավելելով, որ վարքագծի փոփոխություն՝ նշանակում է վերաիմաստավորում, ինչն էլ իր հերթին, որ հասարակության ինչ-որ մի հատված պետք է տուժի, մի մասը բեռն ավելի շատ պետք է իր վրա վերցնի, մյուս մասը՝ ավելի քիչ: Չի լինի այնպես, որ բոլորը շահեկան դիրքերում լինեն: Պետք է անել այնպես, որ բոլորը շահեկան վիճակում հայտնվեն երկարաժամկետ ծրագրերի արդյունքում»,- ասել է նա:

Զրույցի ժամանակ հիշվել է գազավորված ընպելիքների, փաստաբանների հարցում առաջարկված փոփոխությունների մասին: Դրանք ծրագրվեցին, բայց ընթացք չստացան:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP