14:43 29.03.2019
Խորհրդարանում այսօր փորձում են քվորում ապահովել՝ քվեարկելու համար արտահերթ նիստում քննարկված և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը: Երեքժամյա ընդմիջումից և «Իմ քայլը» խմբակցության՝ Արցախ ուղևորվող անդամներին ճանապարհից հետ բերելուց հետո գրանցվել էր 80 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց աշխատասենյակներում գտնվող պատգամավորներին՝ գալ դահլիճ:
Որոշ ժամանակ անց քվորումն ապահովվեց. դահլիճում 91 պատգամավոր էր:
«Կարծում եմ՝ կարող ենք սկսել»,- ասաց Միրզոյանը:
Խորհրդարանում քվեարկության դրվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցությունը վաղուց պլանավորած այց ուներ Արցախի Հանրապետություն, այդ պատճառով քվորումի խնդիր առաջացավ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ իրենք շահագրգռված են՝ օրենքի նորմը լինի հստակ ընկալելի, տեղիք չտա տարածական մեկնաբանությունների, ընդունելու դեպքում էլ կիրառումը լինի ոչ հակասական ու ոչ իրարամերժ:
«Այս ձևաչափից ելնելով՝ դրական ենք վերաբերվում նախագծին, նոր թեկնածու եզրույթը հասկանում ենք հետևյալ կերպ. անկախ անձից, արդեն իսկ առաջադրված թեկնածուն այս պահին բավարարում է «նոր թեկնածու» հասկացության չափանիշները, ընտրվելու դեպքում դառնում է ՍԴ անդամ, չընտրվելու դեպքում 7-րդ գումարման խորհրդարանում կարող է ներկայացվել նոր՝ դեռ չներկայացված թեկնածություն, որպիսին կարող է լինել ցանկացած անձ, այդ թվում՝ 6-րդում ներկայացված ու ԱԺ վստահությունը չստացած անձը»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց՝ մտավախություն ունեն, որ հանկարծ տեղի չունենա իրավունքի չարաշահում, և նույն սուբյեկտն անընդհատ ԱԺ չներկայացնի նույն մարդուն, հակառակ դեպքում այստեղ ստիպված իրավունքի չարաշահման արգելքի սկզբունքի հետ կառնչվեն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իրենց խմբակցության մոտ ևս դիրքորոշումը չի փոխվել, «առաջադրում է նոր թեկնածու» արտահայտությունն ընկալվում է որպես «նախաձեռնվում է թեկնածուի ներկայացնելու նոր գործընթաց»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս քննարկումները որպես նախապատրաստական աշխատանքներ պետք է ընկալեն՝ նորն ստեղծելու ուղղությամբ:
«Լեզվաբանական կանոններ կան. գոյական՝ իրավասու մարմին, առաջադրում է՝ ստորոգյալ, ուղիղ խնդիր՝ նոր թեկնածու, այս պարզ տրամաբանությունից շեղվելու իրավունք չունենք. երբ գրված է «նոր թեկնածու», դա վերաբերում է և գործընթացին, և անձին»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը նշեց՝ իր համար կարևոր է, որ իրենք չընդունեն օրենք, այդ թվում՝ սահմանադրական օրենք, որը կարող է գործընկերների կողմից հետագայում այլ կերպ մեկնաբանվել, այլ կերպ շահարկվել: Հովակիմյանն ասաց, որ չի քվեարկելու:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ որոշել են կողմ քվեարկել, «Բարգավաճ Հայաստան»-ը ևս միացավ կողմ քվեարկությանը՝ չփոխելով երեկվա դիրքորոշումը:
Նախագծերի փաթեթն ընդունվեց 83 կողմ ձայնով:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...