13:05 29.03.2019
Կառավարությունն այսօր՝ մարտի 29-ին, մերժել է ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ պարտադիր ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն՝ ծառայությունից ազատվելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում:
Եթե պարզվի, որ անձի առողջական վիճակը վատացել է զինծառայության ընթացքում կամ պատճառով, ապա պետությունը պարտավորվում է երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակում ապահովել անձի առաջնահերթ և անվճար վերականգնումը: Նախարարությունը գտնում է, որ ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
«Գտնում ենք, որ ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող անձանց շրջանակն արդեն սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ, որի համաձայն` զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, ովքեր փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են անվճար հիվանդանոցային և բժշկական օգնության անվճար բուժման իրավունքից»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:
Նա նաև նշեց, որ նախարարությունն այստեղ պատրաստ է որոշակի փոփոխություն անել, որ ոչ միայն զորացրված, այլև ծառայության ավարտից հետո ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք նույնպես օգտվեն այս հնարավորությունից, և այդ նախաձեռնության սկիզբն արդեն դրված է:
10:20 01.11.2024
Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի զոհերի թիվը հասել է երկուսի09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ10:09 01.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ: ...
10:00 01.11.2024
Ռուսաստանը արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին կոչ է արել խուսափել էսկալացիայիցՄոսկվան կոչ է անում արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրմանը և իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը բռնության հերթական փուլի պատճառ է դարձել. տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել Գազայում, Լիբանանում զոհերի թիվը հասնում է […] ...
09:53 01.11.2024
Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետՀոկտեմբերի 30-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։ «Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, […] ...
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […] ...
09:31 01.11.2024
Վրաստանի վարչապետն ասել է, որ ընդդիմությանը չի հաջողվի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքըՎրաստանի ընդդիմությունը չի կարողանա երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կփորձի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար զրոյական ռեսուրս ունի։ Այդպիսով, կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ […] ...
09:19 01.11.2024
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունըԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...