16:34 28.03.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ավելի վաղ հայտնել էինք` դատավոր է ձերբակալվել:
11:52 29.04.2025
Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել էԵրեքշաբթի առավոտից էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է գրեթե ամբողջ Իսպանիայում, հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները՝ հղում անելով Red Electrica օպերատորին։ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոն հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Նա ասել է, որ անջատման պատճառ հանդիսացած խնդիրը «հավանաբար տեղի է ունեցել Իսպանիայում»։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները […] ...
11:44 29.04.2025
Նռնաձորի վարչական տարածքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներԱպրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-հայտնում են ՀՀ ՏԿԵ-ից։ ...
11:33 29.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին այցելել է ԾիծեռնակաբերդՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
11:28 29.04.2025
Մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանըԱրդարադատության նախարարությունը մեկնարկել է հանրային իրազեկման արշավ՝ ուղղված ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարին, հարգանքի և ներառականության մշակույթի խթանմանը: Որպես նախաձեռնության մաս՝ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հանրային նշանակության վայրերում, ինչպես նաև ՀՀ մարզերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ՝ խրախուսելու երկխոսությունը և հարգանքի մթնոլորտը: «Միավորվե՛նք դիմակայելու խտրականությանը և ատելության խոսքին՝ կառուցելով հասարակություն, որտեղ բոլորը հավասար են»,-հայտնում են […] ...
11:23 29.04.2025
Կայք և Վարդենիս բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 30-ին` ժամը 10:30-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կայք, իսկ ժամը 11:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վարդենիս բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...