Յուրաքանչյուր վարչական շրջանում կան «յուղոտ հողատարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են. Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Յուրաքանչյուր վարչական շրջանում կան «յուղոտ հողատարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են. Հայկ Մարության

14:40 28.03.2019

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, այսպես ասած՝ «յուղոտ տարածքներ», որ շատ ցածր գներով գնվել են թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից և, ցավոք, այսօր գրանցված սեփականության վկայական ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքերով` այս պրոցեսը շարունակական է եղել և ոչ թե 5 կամ 10, այլ 20 տարի: Այսօր կան ծրագրեր, քաղաքապետարանը ցանկանում է իրականացնել, բայց այդ հանգամանքը խանգարում է: Քաղաքապետարանն այդ սեփականատերերի հետ բանակցում է և որ տարածքում հողն անհրաժեշտ է ծրագրերի իրականացման համար, սեփականատերերին առաջարկվում է համանման հողակտոր հատկացնել այլ վայրում:

«Ցավն այն է, որ սեփականաշնորհել են նաև այգիների տարածքներ: Մարդիկ գալիս են և փորձում են շինարարություն անել, շինթույլտվություն ստանալ, բայց մենք մերժում ենք: Սեփական հողեր կան Նոր Նորքի, Դավիթաշենի և գրեթե բոլոր այգիներում` տարբեր մարդկանց են պատկանում: Նախկին պաշտոնյաները խելացի են գտնվել և իրենց անունով չեն գրել հողերը՝ բարեկամի, ընկերոջ և այլ մարդկանց անունով են գրել»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետարանից հորդորել են սեփականացրած հողերն ինքնակամ հանձնել, իսկ չհանձնելու պարագայում նոր միայն իրավական գործընթաց սկսել: Քանի որ սեփականաշնորհված տարածքները շատ են, և Երևանը մեծ քաղաք է, գործընթացը ավելի երկար է տևում: Քաղաքապետարանը համագործակցում է դատախազության հետ:

«Առաջինը այգիների հարցերով ենք զբաղված, այս պահին գույքագրում ենք այգիները և դատախազության հետ տեսնում ենք, թե ինչ հիմքով է տրվել հողը, ինչ հիմքով է վաճառվել և երբ տարօրինակ բան ենք տեսնում, գործը փոխանցում ենք քննչական մարմիններին»,- նշեց քաղաքապետը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս ունի սեփականաշնորհած հողեր, քաղաքապետը դրական պատասխան տվեց:

Նրա խոսքերով` Տարոն Մարգարյանը ևս ունի, բայց այդ հարցերով իրեն չպետք է դիմել:

«Դիմեք քննչական մարմիններին: Դա քննչական մարմինների գործն է»,- ասաց Հայկ Մարությանը՝ չցանկանալով խոսել Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերելակների նորոգման, իր հասցեին հնչած դժգոհություններին ու ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու հարցին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

09:40 11.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

09:35 11.04.2025

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական ​​այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

09:34 11.04.2025

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

BACK_TO_TOP