Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը. նախագահ Սարգսյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի բացմանը

22:50 27.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել կիսվել այս ոլորտում իր երկար տարիների և՛ փորձառությամբ, և՛ կապերով:

Նախագանհ ասել է, որ նմանատիպ, ինչպես ընդունված է կոչել միջազգային հարթակներում, թինք-թանք կենտրոններն իրենց մեջ ներառում են բազմաթիվ որակներ, վերլուծական, խորհրդատվական, հանրային կարծիք ձևավորելու, գիտահետազոտական, կրթական աշխատանք և այլն:

«Թինք-թանքերը պատմական շատ հին արմատներ ունեն,- ասել է նախագահ Սարգսյանը: – Նրանք նաև իրենց ադմինիստրատիվ կառույցերով կարող են լինել շատ տարբեր: Դրանք կարող են կապված լինել կառավարության, պետության, կուսակցությունների հետ, ունենալ պետական աջակցություն, կարող են լինել անկախ, կարող են կապված լինել զանազան համալսարանների, գիտական կենտրոնների, անկախ կենտրոնների հետ և այլն:

Սա նոր երևույթ չէ, քանի որ խորհրդատվությունը պատմականորեն եղել է միշտ՝ սկսած փարավոններից, Տիգրան Մեծից, սակայն լավագույն օրինակներից մեկն անտիկ աշխարհում, իհարկե, հունական թինք-թանքերն են: Խոսքը փիլիսոփայական դպրոցների մասին է: Այդ դպրոցներն ունեին հսկայական ազդեցություն և՛ Աթենքի, և՛ հին հունական քաղաքների հանրության վրա: Ոչ միայն ազդեցություն ունեին, այլև հիմնարար էին, ձևավորում էին այն փիլիսոփայությունը, այն մտածելակերպն ու մշակույթը, որ հիմք էին դառնում հին Հունաստանի պետության համար:

Երբ խոսում ենք առաջին թինք-թանքի ղեկավարների մասին, իմ կարծիքով, այդ անունների շարքը հսկայական է, գուցե սկսենք նույն Արիստոտելից, Պլատոնից և մյուսներից: Չմոռանանք, որ նույնիսկ Ալեքսանդր Մեծը նմանատիպ թինք-թանքի փիլիսոփայական դպրոց է անցել:

21-րդ դարում ունենք թինք-թանքերի հսկայական սպեկտր, հսկայական քանակ: ԱՄՆ-ում դրանց թիվը 2000-ից ավել է, տարբեր ոլորտների: Հնդկաստանը և Չինաստանն ունեն մոտ 500, նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլն՝ սկսած պետական թինք-թանքերից, վերջացրած համալսարանների, անկախ կենտրոնների, ոչ պետական կառույցների հետ կապվածներից:

Մի բան հստակ է՝ բոլոր այսպիսի կառույցները հաջող և ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Հունականը դրա շատ պարզ օրինակ է:

Երկրորդը և երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը, թինք-թանքը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության և ազատության սկզբունքը»:

Անդրադառնալով «Օրբելի» կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է:

«Օրբելի» կենտրոնի համար լավագույն հաջողությունը կլինի, եթե նա ոչ միայն անկախ լինի՝ ծնվելով պետության կողմից, այլև, միաժամանակ, նմանատիպ անկախ ուրիշ կենտրոնների կատալիզատորը դառնա և Հայաստանում ստեղծի այդ մշակույթը՝ միջազգային մակարդակով, ինչի անհրաժեշտությունը կա,-ասել է նախագահը:- Ես շատ պարզ օրինակ բերեմ. միջազգային քաղաքականության մեջ, բացի միջպետական հարաբերություններից, կա նաև, այսպես կոչված, պետությունից դեպի թինք-թանք հասկացությունը: Դա կարող է անկյունագծով լինել, այսինքն՝ տվյալ պետությունն աշխատում է ոչ միայն պետական մարմնի, այլև պետության ոլորտում աշխատող թինք-թանքերի հետ, և հորիզոնական, այսինքն՝ մի երկրի թինք-թանքը մյուսի հետ: Դրա փայլուն օրինակներից մեկը նույն այսօրվա Հայաստանում է»:

Բարձր գնահատելով կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը և հաջողություն մաղթելով՝ նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարությանը և վերլուծաբաններին հրավիրել է մասնակցել հունիսի սկզբին Հայաստանում՝ Դիլիջանում տեղի ունենալիք միջազգային մեծ ճանաչում ունեցող Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի հայկական տարբերակին, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի հովանու ներքո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP