Եթե տեսնենք, որ կան անվերահսկելի ռիսկեր, համապատասխան որոշումները կկայացնենք. Ավինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Եթե տեսնենք, որ կան անվերահսկելի ռիսկեր, համապատասխան որոշումները կկայացնենք. Ավինյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

20:13 27.03.2019

Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան:

«Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների կողմից, կստանան իրենց արձագանքը: Կառավարությունը հենց այս պրոցեսի նախաձեռնողն է եղել: Պետք է հստակ արձանագրենք, որ որևէ տնտեսվարողի հետ և նրա նկատմամբ խտրական վերաբերմունք կառավարությունը չունի: Քանի որ հարցը վերաբերում էր բնապահպանական ռիսկերին, տրամաբանական էր, որ այս հարցերը կառավարության մոտ նույնպես առաջացել են: Հարցերը ստանալուն պես նաև իր հանգուցալուծմանը կհասնի Ամուլսարի հարցը»,- աասց նա:

Ավինյանը շեշտեց՝ եթե հասկանան, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի հետագա իրականացման հետ կապված խոչընդոտներ չեն լինի:

«Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, արդեն համապատասխան որոշումները կկայացնենք»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

15:05 22.11.2024

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...

SHANTNEWS

15:00 22.11.2024

SHANTNEWS

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

14:47 22.11.2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

14:40 22.11.2024

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական ​​փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...

BACK_TO_TOP