Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+10.09 oC

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

16:47 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ:

Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ ներգրավվածություն չկար, քանի որ Հայաստանի ժողովրդի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք և արժեքային համակարգ:

«ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի»,– ասել է վարչապետը և այս համատեքստում կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին և քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքերով՝ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը:

«Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար»,- ասել է Լիլիան Մորի-Պասկիեն:

Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար: Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուտների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով բարեփոխումների նախաձեռնումը և ևս մեկ անգամ նշել, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են օժանդակել կառավարությանը այդ գործում, այդ թվում նաև Հայաստանի հետ համագործակցության 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ նախագահին պատրաստակամության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է և շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը մեր երկրում ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու ուղղությամբ, քանի որ Հայաստանի քաղաքացիները վաստակել են այդ իրավունքը, և կառավարությունը կներդնի առավելագույն ջանքերն այն լավագույնս ապահովելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

11:50 11.04.2025

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...

Հաջորդ մրցաշրջանում  Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:42 11.04.2025

Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...

Ամառային դպրոց Բուխարեստում

11:36 11.04.2025

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

11:32 11.04.2025

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...

Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերը

11:20 11.04.2025

Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն

11:12 11.04.2025

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...

BACK_TO_TOP