Շիրակի մարզպետի այցը գյուղեր շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+10.09 oC

Շիրակի մարզպետի այցը գյուղեր շարունակվում է

23:35 27.03.2019

Շիրակի մարզպետը շարունակում է հանդիպումները մարզի համայնքերում։ Նա եղել է Ախուրյան խոշորացված համայնքում, հանդիպել վարչական ղեկավարների ու ավագանու անդամների հետ։ Տիգրան Պետրոսյանը 50 օր է՝ մարզպետի պաշտոնում է ու նշում է, որ այս ընթացքում համոզվել է․ գյուղերում ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումների պակաս կա, նաև դա է պատճառը, որ շատ խնդիրներ մնում են անլուծելի։ Խնդիրներն այնքան շատ են, որ մարզպետը որոշել է գյուղեր այցերը միայն վարչական ղեկավարների ու ավագանու անդամների հետ հանդիպումներով չսահմանափակել, գյուղացիներին լսել ու խնդիրներն իր համար պարզելու անհրաժեշտություն կա:

Ախուրյանցիները վարուցանքից առաջ դժգոհել են ոռոգման ցանցերի վատ վիճակից ու հակակարկտային կայանների ցածր արդյունավետությունից, մյուս բարձրացված խնդիրն էլ առնչվել է գյուղական համայքների անօթևանությանը: Ախուրյանի շատ բնակավայրերում ոռոգման ջրատարները մաշված են, մի մասն էլ՝ տարիներ առաջ ապամոնտաժված։ Գյուղացու տասնյակ հեկտարներով վարելահողերը չեն ոռոգվում։ Խնդրի լուծումը մեծ ծախսեր է պահանջում։ Ըստ մարզպետի՝ առաջնահերթ պետք է գնահատել, թե ինչքանով է հիմնավորված նման ծախսեր անելը 1 կամ 2 գյուղում ոռոգման ցանցը կարգի բերելու համար։

Գյուղերում երկրաշարժից հետո անլուծելի է մնում նաև անօթևանության խնդիրը։ Բնակիչները բարձրաձայնում են այն, որ տարիներ առաջ իրենց հողատարածքները նվիրատվության կարգով հատկացվել էին «Գլենդել հիլզ» կազմակերպությանը, որը պետք է բնակարաններ կառուցեր, բայց «Գլենդել հիլզ»-ը սնանկ ճանաչվեց և լուծարվեց, բնակիչների սեփական տարածքներն էլ ետ վերադարձվեցին։ Հիմա բնակիչներին պարզ չէ, թե ինչ է լինելու իրենց բնակարանային հարցը։ Մարզպետը նշեց, որ իրենք արդեն հաշվառել են գյուղերում ոչ միայն անօթևանների կարգավիճակ ունեցողներին, այլև տնակների բնակիչներին՝ ավելի քան 600 ընտանիք։ Ցուցակները ներկայացվել են կառավարություն, պատասխանի են սպասում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP