14:47 27.03.2019
2018թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվեց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, հաստատվեց կանոնադրությունը: Գրասենյակը համակարգելու է տեսչական մարմինների աշխատանքները, նպաստելու է դրանց կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը: Գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանն այսօր՝ մարտի 27-ին, ներկայացրել է գրասենյակի աշխատանքների կազմակերպման և անցկացման մանրամասները՝ նշելով, որ տեսչական մարմինները ոչ միայն ստուգողներ պետք է լինեն, այլև անվտանգությունն ապահովեն:
«Տեսչական մարմինները բավականին լայն սպեկտոր պետք է ծածկեն: Խոսքը վերաբերում է 6 տեսչական մարմինների վերահսկողության ոլորտների օրենսդրության մշակմանը: Կան ոլորտներ, որտեղ օրենսդրությունում ինչ-որ բաներ պետք է փոխվեն, մնացած ոլորտներում զրոյից պետք է մշակվի: Մշակվելու և ներդրվելու է համակարգ, որը հնարավորություն կտա գնահատել տեսչական մարմնի աշխատանքը, բացի դրանից նաև տեսչական մարմնի կառավարման համակարգի ամբողջացմանը միտված իրավական ակտերի են մշակվելու»,- ասաց Հայկ Այվազյանը:
Բարեփոխումների մի քանի փուլ անցած օպտիմալացման շնորհիվ հանրապետությունում այսօր 6 տեսչական մարմին կա՝ կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի, Շուկայի վերահսկողության, Կրթության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահության և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինները:
«Եղածը միանշանակ չէր բավարարում և արդյունքում արդեն 10 տարի է, այս գործընթացն ընթանում է՝ սկսած 2009-ից: Երբ տեսչական մարմինների ռեֆորմները սկսեցին, մի քանի փուլ անցան: Սա համարենք փուլերից մեկը: Սկզբում ներքին գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված փոփոխություններ տեղի ունեցան, խոսքը ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման մասին է, որ փորձ արեց ավելի կանխատեսելի միջավայր ստեղծել, դրանից հետո օպտիմալացման փուլը սկսեց 2014-ի վերջից, որի արդյունքում 21 ստուգող մարմինների փոխարեն այսօր ունենք 6 տեսչական մարմին և հիմա այդ մարմինների վերջնական ներդրման փուլում ենք»,- նշեց գրասենյակի ղեկավարը:
Տեսչական համակարգի նորամուծություններից է լինելու տվյալների միասնական տեղեկատվական համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա տեսչություններին իրականացնելու տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատում։
Արդյունավետությունը գնահատելու համար Հայկ Այվազյանի խոսքերով` բազմաթիվ գործոններ կան, որ պետք է համադրվի և վերլուծություն արվի, բայց դեռ չի արվել: Այդուհանդերձ, կան ակնհայտ փաստեր, որոնք հաշվի առնելով պնդում են, որ նոր համակարգն արդյունավետ է ու թափանցիկ:
17:48 21.04.2025
ՔԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորում22:51 21.04.2025
ՔՊ խմբակցությունը Տիգրան Ավինյանի հետ քննարկել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքըԱյսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը: ...
22:43 21.04.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելReddit առցանց հարթակի աշխատանքի խոշոր խափանում է դիտվում որոշ երկրներում։ Այս մասին նշվում է Downdetector կայքում, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Աղբյուրի համաձայն՝ օգտատերերի 60%-ը նշում է հավելվածում խափանումներ, 29%-ը բողոքում է կայքի աշխատանքից, իսկ ևս 11%-ն ունի դժվարություններ սերվերին միանալու հարցում։ Downdetector-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում խափանումների մասին հայտնել է ավելի քան 85,000 օգտատեր։ […] ...
22:34 21.04.2025
Դավիթ Խուդաթյանը սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարությանը հետևել է նաև Խոյ համայնքումՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:22 21.04.2025
Ադրբեջանի հերթական կրակոցը Սյունիքի ուղղությամբ. ի՞նչ է փորձում անել ԲաքունԱդրբեջանական կողմն այսօր հերթական կրակոցն է արել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ: Սա այն դեպքում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են համարվում: Ի՞նչ նպատակներ ունի Բաքուն և առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է վերլուծաբան-սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:11 21.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Չինաստանի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը: Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական […] ...