10:40 27.03.2019
Այսօր, մինչ ԱԺ լիագումար նիստի մեկնարկը, տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան կետերը Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումներին համապատասխանեցնելը: Կառավարությունը կատարել է որոշ փոփոխություններ, որոնցում ընդդիմության ներկայացուցիչները կոնկրետ միտումներ են տեսնում:
Մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց փոփոխությունների մասին զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին.
«Հնում գրված էր՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվերակությունից հետո իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու, ՍԴ-ն 10-օրյա ժամկետի հետ կապված է հակասահմանադրական ճանաչվում, դուք վերաձևակերպում եք հետևյալ կերպ. եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվերակությունից հետո իրավասու մարմինը կրկին առաջադրում է թեկնածու: Այսինքն` նոր բառը փոխարինել եք կրկին բառով. և դա չի վերաբերում թեկնածուին, արդյունքում իմ մոտ մտավախություն է առաջանում, որ հնարավոր է, որ նախագահը, կառավարությունն անընդհատ նույն թեկնածուին առաջադրի»:
Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Մտավախություն չի, անձը նորից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու արգելք չունի, հետևաբար` դա քաղաքական կամքի արտահայտում է և քաղաքական մարմինների պայմանավորվածության արդյունք: Անձը, ով մի անգամ առաջադրվել է ՍԴ թեկնածու, որևէ տրամաբանական արգելք չունի նորից առաջադրվելու»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը միացավ գործընկերների մտավախությանը և հետաքրքրվեց.
«Ո՞րն է հրատապությունը հիմա արտահերթ նիստով այսպիսի փոփոխություն կատարելու, հարց երկրորդ՝ դուք զեկուցման ժամանակ չեք հիմնավորում, թե ինչո՞ւ եք նման փոփոխություն կատարում, երրորդ՝ կարելի՞ է անկեղծ ասել, թե ինչի համար եք օրենքը փոխում»:
Զեյնալյանը պատասխանեց, թե հրատապությունը պայմանավորված է նրանով, որ մինչև ապրիլի 1-ը մտնի ուժի մեջ: «Անհրաժեշտ ենք գտել կարգավորել այս հարաբերություններն այնքանով, որքանով կարգավորված չեն, այդքանով անկեղծորեն բերել ենք այս կարգավորումները»,- հավելեց նա:
Այս պարզաբանումներն անհամոզիչ թվացին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանին, ուստի հետաքրքրվեց.
«Մարուքյանի հարցադրման նպատակը նրանում է, թե հրատապությունն ինչումն էր, որն իսկապես հետաքրքիր հարցադրում է, և գուշակությամբ չզբաղվեմ, բայց, հավանաբար, շարժառիթն այն է, թե արդյո՞ք հրատապ վիրահատական միջամտությունները ձոնված չեն կոնկրետ անձանց»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...