Ի՞նչ նոր զենք ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված նոր պայմանագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ի՞նչ նոր զենք ձեռք կբերի Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված նոր պայմանագրով

12:15 02.11.2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում (200 մլն դոլար): Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո:

Անդրադառնալով Ռուսաստանից ձեռք բերվող զենք-զինամթերքին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը նշել է, որ զինամիջոցների թարմացում և ավելացում տեղի է ունենում պարբերաբար, և դա բնական երույթ է. «Դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ զենքերն օգտագործվում են և մաշվածություն են ձեռք բերում: Բանակը մշտապես համալրման, թարմացման խնդիր ունի: Եթե անգամ ռազմական գործողություններ չլինեն, միևնույն է՝ բանակի մարտունակությունը պահելու համար մշտապես զորավարժություններ են անցկացվում, որի ժամանակ զինամիջոցներ են օգտագործվում և զենքերը մաշվածություն են ձեռք բերում կամ ավելի արդյունավետ զենքեր են պետք լինում»,- ասաց նա՝ նկատելով, որ թեև նոր զենքեր գնելը պայմանավորված չէ ապրիլյան դեպքերով, սակայն բնականաբար՝ այդ դեպքերը մտահոգվելու առիթ տվեցին՝ ավելի լավ և նոր զինտեխնիկա ձեռքբերելու առումով:

Փորձագետը, սակայն, տեղյակ չէ, թե ինչ զենքերի մասին է խոսքը և կարծում է՝ պայմանագրով կկարգավորվի, թե զինամթերքի ինչ տեսակներ ու չափաքանակ է ձեռք բերվելու. «Նման պայմանագրերը նաև գաղտնիություն են պարունակում և եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ համապատասխան գերատեսչությունը դրա մասին կասի: Վերջիվերջո, տեղեկատվական դաշտով հակառակորդն է նաև ինֆորմացվում ու քանի որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, կարծում եմ՝ այդ մասին բարձրաձայնելը վաղ է»,- ասել է փորձագետը՝ ավելացնելով, որ համապատասխան մարմինները զինամիջոցները ձեռք են բերում ըստ անհրաժեշտության:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից զենք-զինամթերք գնելուն, Եղիազարյանը նկատեց, որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, և, բնականաբար, ձեռք բերվող զենքերը կլինեն ռուսական:

Նշենք, որ համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP