Ինձ թույլ չեմ տա ՀՀ նախագահին խորհուրդ տալ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՍԴ անդամի ընտրության հարցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ինձ թույլ չեմ տա ՀՀ նախագահին խորհուրդ տալ. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՍԴ անդամի ընտրության հարցին

13:07 26.03.2019

Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ է անդրադարձել այն իրողությանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Ձեր կարծիքով` ՀՀ նախագահն ինչո՞ւ չսպասեց մինչև ապրիլի մեկը, որպեսզի կրկին կարողանար առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը. հարցրել են լրագրողները Մարուքյանին:

Հիշեցնենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն առաջադրվել է նախագահի կողմից և քվեարկության դրվել հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն քվորում չի ապահովվել:

«Ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել: Եթե չեմ սխալվում, թեկնածուն դիմել է խմբակցություններին, նաև մեզ, որ գա հանդիպման, կընդունենք, կխոսենք, հարցեր կտանք և մեր դիրքորոշումը կհայտարարենք»,- ասել է Մարուքյանը:

Լրագրողի այն հարցին, թե չի՞ կարծում արդյոք Մարուքյանը, որ ՀՀ նախագահը պետք է կրկին առաջադրեր Վահե Գրիգորյանի թեկնածությունը զուտ այն պատճառով, որ նրա թեկնածությունը չի քննարկվել քվորման բացակայության պատճառով,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն այսպես է արձագանքել.

«ՀՀ նախագահն անկախ պաշտոնյա է: Նախագահն է որոշում՝ ում ներկայացնի: Ես ինձ չեմ համարում լիազորված կամ ինձ թույլ չեմ տա նախագահին խորհուրդ տալ, թե ում պետք է ներկայացներ: Նախագահը ներկայացրել է նրան, ում որ պետք է ներկայացներ»,- ասել է  Մարուքյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանին ճանաչում է, բայց առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին՝ ոչ:

Մարուքյանն ասել է, որ նախագահի կողմից Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցում քաղաքական ենթատեքստ չի տեսնում, 3 թեկնածուներից նախագահն ընտրել է Հովհաննիսյանին: Սահմանադրությամբ ՍԴ անդամի թեկնածու ներկայացնելու հերթը նախագահինն է, հաջորդը՝ կառավարությանը: Հաջորդ անգամ կառավարությունը կարող է ներկայացնել նրան, ում կամենա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP