Ոստիկանապետը պատրաստ է հրաժարվել պաշտոնից, եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ոստիկանապետը պատրաստ է հրաժարվել պաշտոնից, եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը զանգահարել է իրեն

16:47 25.03.2019

Որոշ ժամանակ առաջ Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն սպառնացել է իրեն և իր ընտանիքին:

Այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողները կատարվածի առնչությամբ հարցեր են ուղղել ոստիկանապետին.

«Ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը, կարծեմ իր ֆեյսբուքյան էջում տարածել է, որ ոստիկանապետից սպառնալիք չի եղել: Ես այդպես եմ հասկացել, որևէ մեկն իրեն չի սպառնացել, այստեղ գտնվողներից շատերդ ինձ զանգահարում եք, ես ինքս եմ ձեզ զանգահարում և կարծում եմ` դրա մեջ որևէ սպառնալիք չկա»,- ասել է ոստիկանապետը:

Հարցին` ո՞րն էր խնդիրը, ոստիկանապետը պատասխանել է.

«Խնդիրը նրանումն էր, որ կան ֆեյսբուքյան օգտատերեր, իր հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում: Բայց, ամեն դեպքում,  անկեղծ ասած, այդ մեկնաբանությունների մեջ էլ չկար սպառնալիք: Այսինքն՝ կյանքին, առողջությանն, անձի դեմ ուղղված սպառնալիքներ չկան: Ես ամեն դեպքում հանձնարարել եմ ճշտել»:

Լրագրողները դարձյալ փորձել են հստակեցնել, թե Վալերիյ Օսիպյանն ի՞նչ նպատակով է զանգահարել Բորիս Մուրազիին.

«Ճշտումներ էի իրականացնում, ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում: Ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք շատ կարևոր, առանցքային դերակատարություն եք ունենում ՀՀ-ում: Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ: Դուք կոնկրետ մեզ՝ ոստիկաններիս շատ եք օգնում, մենք շատ ենք գնահատում ձեր աշխատանքը, բայց ձեզ խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ չճշտված աղբյուրից չտարածել, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են  ոստիկանությանը»,- ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ գուցե վաղը մեկ այլ լրագրող մի այնպիսի հոդված տեղադրի, որի արդյունքում ոստիկանապետը զանգահարի ու ասի, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ են տեղադրել:

Ըստ Օսիպյանի՝ ինքն ընդամենը հարցրել է ու հանգիստ տոնով: Որևէ սպառնալիք չի եղել: Իսկ զանգի պատճառը եղել է այն հոդվածը, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ոստիկանապետին.

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել: Եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- եզրափակել է ՀՀ ոստիկանապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP