19:37 23.03.2019
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Հարյուր հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ՝ այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը:
Աղբյուրը հայտնել է, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են:
Հավելենք, որ 81-ամյա Բութեֆլիկան նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից:
13:52 10.04.2025
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև․ Ավինյանն ընդունել է Իտալիայի դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում: Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի կնքումը և տեղեկացրել, որ այն […] ...
13:44 10.04.2025
Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարարՀայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը: Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային […] ...
13:38 10.04.2025
Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենքԱվելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է, տեղը կառուցվում նորը: Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ: Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: ...
13:31 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում. 1 տրանսպորտային […] ...
13:15 10.04.2025
Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆՍոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես […] ...
13:09 10.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են իրականացրելՌուսաստանը և Միացյալ Նահանգները հինգշաբթի առավոտյան Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին։ «Այսօր նախագահ Թրամփը Ռուսաստանից տուն բերեց ևս մեկ անարդարացիորեն կալանավորված ամերիկացու»,- ասել է Ռաթքլիֆը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինան, ով […] ...