17:08 22.03.2019
«Հայաստանի մրցակցության պաշտպանության մարմինը գների վերահսկողություն չի իրականացնում, գների կարգավորում չի կատարվում, և ընդհանրապես շուկայի պայմաններում ոչ մի գնային վերահսկողություն չի կատարվում: Եթե օրենքի տեսանկյունից նայենք, ապա դա Կենտրոնական բանկն է, որ օրենքում գրված է, որ գնաճը հանդիսանում է ԿԲ նպատակը և քաղաքականությունը: Հանձնաժողովը որոշակի գործառույթներ ունի գնագոյացման մեջ՝ այնտեղ, որտեղ կան բարձր կենտրոնացվածության շուկաներ՝ խոշոր ընկերություններ, գերիշխող դիրք զբաղեցնողներ, որոնք կարող են իրենց մրցակցային առավելությունն օգտագործել և բարձրացնել: Եվ այստեղ պետք է լինի գների չհիմնավորված բարձրացում»,- այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն, արձագանքելով Շաբոյանին, ասել է, որ երկրում արդեն 4-5 տարի է` քննարկում են, որ մեծածախ ներկրող և մանրածախ խոշոր վաճառողի տարանջատում պիտի լինի, որը չի ստացվում: Մելքումյանը նշեց, որ անհավասար պայմաններ է առաջանում, երբ մարդը հա՛մ ներկրող է, հա՛մ էլ ցանցի տեր:
«Երբ մենք ասում ենք, թե արհեստական մենաշնորհ չկա, դա շատ լավ է, քանի որ ամեն մարդ կարող է ներկրել, բայց էդ որ ներկրեն, ո՞ւմ պիտի տա, որ վաճառեն, հո կիլո-կիլո չի՞ վաճառելու»,- ասել է Մելքումյանը և հավելել, որ նույն իրավիճակը բենզինի շուկայում է:
Այսինքն` ստացվում է, որ ներկրումն ազատ է, արհեստական մենաշնորհներ չկան, բայց հարց է առաջանում, թե ո՞ւմ պետք է տան, որ վաճառեն: Մելքումյանը հանձնաժողովին խնդրեց պարզաբանել, թե ինչպե՞ս կարելի է արհեստական մենաշնորհի վերացմամբ հստակ արդյունքի հանգել:
Ի պատասխան` Արտակ Շաբոյանը նշեց, որ իրականում այդ խնդիրը կա:
«Այստեղ մենք չենք կարողանում կիրառել, քանի որ այդ խոշոր ընկերությունը ներկրում և վաճառում է բնակչությանը ու մյուս կողմից էլ վաճառում է իր մրցակից խանութին: Այսինքն` համադրելի չեն»,- պատասխանել է Շաբոյանը:
Շաբոյանը համաձայնել է, որ տնտեսվարողներին պետք է հստակ տարանջատել, այսինքն` մեծածախն ու մանրածախն ունենան տարբեր պայմաններ:
«Պետք է քաղաքականությունն այնպես վարվի, որպեսզի ընդլայնի մանրածախ առևտրի ոլորտը»,- հավելել է Շաբոյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...