14:46 22.03.2019
Ավագանու նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը շնորհավորեց բոլոր մարզասերներին` հիշեցնելով, որ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոցը նորոգվելու է, որից հետո հետաքրքրվեց, թե սպորտային ի՞նչ ծրագրեր են նախատեսվում իրականացնել 2019-ին և արդյո՞ք նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գործող սպորտդպրոցների մարզիչների աշխատավարձի բարձրացում:
«Սպորտային միջոցառումներ նախատեսված են բյուջեով՝ վազքի մարաթոններ, հեծանվավազք, տոնական և հիշատակի օրերին կազմակերպվող սպորտլանդիաներ, նաև համահայկական խաղերին քաղաքի պատվիրակության ակտիվ մասնակցություն»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Հարցին պատասխանեց նաև փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը` նշելով, որ սպորտկոմիտեի հետ քննարկվել են միջոցառումների անցկացման ծրագրերը՝ մեծ ուշադրություն դարձնելով համահայկական խաղերին, որոնք տեղի կունենան Հայաստանում և Արցախում: Արվելու է ամեն ինչ, որ Երևանի պատվիրակությունը, որը միշտ լինում է ամենամեծը, ներկայանա պատշաճ մակարդակով: Փոխքաղաքապետը անդրադարձավ նաև մարզադպրոցների խնդիրներին:
«Երևանի մարզադպրոցների խնդիրն իրոք լուրջ է Երևանում: Գրեթե 70 տոկոսից ավելի մարզադպրոցներում կա շահագործման խնդիր, և պարապմունքներն անցկացվում են հանրակրթական դպրոցներում, ու որոշ դպրոցներում նախագծանախահաշվարկային աշխատանքներ պետք է իրականացվեն, որ կարողանանք նորոգել»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Աշխատավարձի բարձրացման հարցին պատասխանեց քաղաքապետ Հայկ Մարությանը` նշելով, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ամբողջ համակարգում աշխատելու են, որ աշխատավարձերը բարձրացվեն, բայց դա լինելու է փուլային:
«Եթե կարողանայինք, վստահաբար մեկ օրում կանեինք: Մանկապարտեզների կազմի աշխատավարձը բարձրանալու է 20 տոկոսով, դա 1 միլիարդից ավելի բեռ է բյուջեի վրա, բայց դա շարունակական է լինելու»,- ասաց քաղաքապետը:
Հայկ Մարությանը նաև տեղեկացրեց, որ իր հանձնարարականով բոլոր վարչական շրջաններում կառուցվելու են բացօթյա մարզասրահներ:
«Երևանցիներն այսօր իջնում են Հրազդան գետի մոտ՝ «չռիկ» անունով վայրը՝ մարզվելու, բայց ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «չռիկը»»,- ասաց քաղաքապետը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...