13:46 22.03.2019
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունեցավ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ներկայացրել է ԵԱՏՄ շրջանակներում մրցակցային հարաբերությունների որակի խնդիրների մասին:
«ՏՄՊՊՀ-ն ակտիվորեն համագործակցում է ԵԱՏՄ անդամ մրցակցության պաշտպանության մարմինների հետ, ինչպես նաև ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային հարցերով հանձնաժողովի հետ: ԵԱՏՄ տարածքում կան մրցակցության ընդհանուր կանոններ և սկզբունքներ: Դրանք ներառել ենք մրցակցության պաշտպանության օրենսդրության մեջ»,- ասաց նա:
Շաբոյանը տեղեկացրեց, որ հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության դեպքերը շատ են լինում:
«Գիտենք, որ կան կաթնամթերքի երկու տեսակներ, որոնց մի մասն արտադրվում է կենդանական, մյուսը` բուսական յուղով: Շատ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, արտադրում են թթվասերային մթերք, շատ սպառողներ չեն էլ հասկանում, որ թթվասերային մթերքը որակապես և էականորեն տարբերվող արտադրանք է:
Շատ ժամանակ ապրանքային նշաններում օգտագործում են, ասենք, թթվասերիկ, որոնք սպառողներին շփոթության մեջ են գցում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ օրենսդրության պահանջները հստակ են, օրենքի խախտումներ չկան, բայց շփոթություն և մոլորություն է ստեղծվում, առիթից օգտվում են անբարեխիղճ տնտեսվարողները:
Այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Այս հարցերը քննարկել ենք, ԵԱՏՄ կանոնակարգերը փոխված են: Այս պահի դրությամբ թթվասերիկ և այլն, նմանատիպ արտադրողները հնարավորություն չունեն օգտագործել: Բացի դրանից՝ իրավունք չունեն գրել «թթվասերային մթերք»: Պետք է այնտեղ անպայման նշեն, որ պատրաստված է բուսական յուղով»,- ասաց նա:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...