13:30 22.03.2019
Տպավորություն կարող է ստեղծվել, որ ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, բայց դա այն պատճառով է, որ մյուս հարցերով իրենք չեն կարող բացահայտ աշխատել ու հայտնել իրենց արդյունքների մասին։ Այս մասին այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտնեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքերով՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ժամանակ իրենք իրականացնում են հետախուզական միջոցառումներ, իսկ երբ քննչական կառույցներում հարուցվում են քրեական գործեր, իրենք արդեն կարողանում են հրապարակել տեղեկությունները։ Այլ է հարցը մյուս ուղղություններում։
«Պատկերացրեք՝ հայրենիքի դավաճանության, լրտեսության, ահաբեկչության և այլն, այդ աշխատանքների մասին մենք, իհարկե, չենք կարող խոսել։ Նման գործերի մասին անգամ մեր ներսի աշխատակիցներն իրար հետ չեն խոսում։ Այսինքն` մեր մոտ երկու աշխատակիցներ մի սենյակում նստած չգիտեն, թե կողքինն ինչ է անում»,- բացատրեց Վանեցյանը։
13:08 08.04.2025
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել էԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը կալանավորվել է կաշառքի գործով հարուցված քրեական վարույթի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը և վարչական հսկողությունը։ Դատարանի նոր որոշմամբ՝ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Արսեն […] ...
13:02 08.04.2025
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: […] ...
12:52 08.04.2025
Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներԱպրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ...
12:40 08.04.2025
Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդինՀամայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի […] ...
12:32 08.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 7-8-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու […] ...
12:24 08.04.2025
Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԱպրիլի 9-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...