12:29 22.03.2019
Այսօր` մարտի 22-ին, Երևան քաղաքի ավագանին գումարել է արտահերթ նիuտ: Օրակարգային առաջին հարցով քննարկվում է Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց Քաղաքապետարանի Զարգացման և ներդրումայն ծրագրերի զարգացման պետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, որ փոքր Կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղեր ապահովելու նպատակով կառուցվել և շահագործման է հանձնվել ստորգետնյա ավտոկայանատեղի, որ նախատեսված է շուրջ 500 մեքենայի համար: Ավտոկայանատեղին եռահարկ է, ստորգետնյա ավտոկայանտեղիները միմյանց միջև փոխկապակցված են մեքենաների երթևեկության համար նախատեսված թեքամուտքերով, իսկ հետիոտների համար` աստիճաններով և չորս վերելակներով:
«2013-2018թթ ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված` հատկապես ձմռան ամիսներին: Նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում օգտվողների թիվն ավելի փոքր է, քան մայիս-հոկտեմբեր ամիսներին: Շուրջ 10 տարի առաջ տեղադրված գործող տեսահսկման համակարգն ունի արդիականացման անհրաժեշտություն: Նախատեսվում է մուտքի և ելքի ավտոմատ վճարման համակարգի տեղադրում, ինչպես նաև հիմնական վերանորոգման աշխատանքներ: Շահագործման հանձնելուց առ այսօր լուսային համակարգը փոփոխության չի ենթարկվել և նախատեսվում է նաև արդիականացնել այդ համակարգը` տեղադրել էներգախնայող լուսատուներ: Ներդրումների իրականացման արդյունքում նախատեսվում է կայանատեղերի հագեցվածությունը զգալիորեն մեծացնել», – ասաց Տիգրան Սարգսյանը:
Այս որոշման նախագծով առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ, սահմանել, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր.
1) անշարժ գույքի հավատարմագրային կառավարման ոլորտում ունեն
առնվազն երեք տարվա փորձ.
2) վերջին երեք տարվա ընթացքում ունեն տարեկան միջին հաշվարկային
առնվազն 300,000,000 դրամի շրջանառություն:
Արդյունքում նախատեսվում է ավելացնել կառավարման արդյունավետությունը, ավտոկայանտեղիներից օգտվողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, բարձրացնել սպասարկման ծախսերի արդյունավետությունը, նպաստել երթևեկության բարելավմանը և փոքր Կենտրոնում խցանումների նվազմանը:
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հարցրեց` արդյո՞ք պայմանագրային կառավարիչն իրավունք կունենա փոխելու սակագինը քաղաքացիների համար: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանն ասաց.
«Ատոկայանատեղի վճարը հաստատվում է ավագանու կողմից յուրաքանչյուր տարվա համար ավագանու որոշմամբ և դա տեղական վճար է, այս պահին գործում է դեկտեմբերի 25-ին հաստատված վճարի չափը, մեկ ժամվա համար` 200 դրամ, մեկ ամսվա համար` 20 հազար դրամ»:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...