Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Նիկոլ Փաշինյանն ու Փիթեր Էրիքսոնը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները

18:18 21.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարի այցը մեր երկիր, որը լավ հնարավորություն է հայ-շվեդական գործակցության հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և թափանցիկության ապահովման ուղղությամբ անշրջելի են և նոր հնարավորություններ են բացում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, որն օրինակելի փորձ է կուտակել այս ոլորտներում: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ և պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր:

Նիկոլ Փաշինյանը Փիթեր Էրիքսոնի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով՝ ներառյալ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովեին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP