19:44 21.03.2019
Շիրակի մարզի ավտոճանապարհներին այս տարի ևս հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ չեն կատարվի: Ցանկում հայտնվածներն էլ մասնակի կասֆալտապատվեն: Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղերն իրար կապող 11 կմ ճանապարհը կնորոգվի, մյուսներում շինարարությունը հատվածական է լինելու: Մարզային և տեղական նշանակության 461 կմ ճանապարհից 195 կմ-ն արդեն անանցանելի է:
Կամո գյուղը Գյումրիին ամենամոտ համայնքներից է, գյուղը քաղաքից հեռու է ընդամենը 13 կմ, բայց անանցանելին 4 կմ հատվածն է: Կարճ ճանապարհն անցնելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, հաշվել են՝ 15 րոպեի փոխարեն 40 րոպեից ավելի: Հողե ճանապարհի փոսերի խորությունն ամեն օր վարորդներն ու ուղևորներն են չափում:
Երթուղին սպասարկող միկրոավտոբուսները հաճախ ճանապարհի կեսին են մնում, գյուղի դպրոցն էլ՝ առանց ուսուցիչների: Նրանց մեծ մասը քաղաքից է գալիս: Նախկին գյուղապետն այժմ համայնքի վարչական ղեկավարն է` ճանապարհի հիմնանորոգման չստացված ծրագրերից ամենատեղյակը:
Դեռ 2008 թվականին էին խոստացել հիմնանորոգում: Գյուղը նույնիսկ գումար էր տնտեսել, որ ծրագրում ընդգրկվելու համար համաֆինանսավորում ունենար: Բայց ո’չ այդ գումարը պետք եկավ, ո’չ էլ ճանապարհը կառուցվեց: Մինչև հիմա ու ամեն տարի համայնքային բյուջեի միջոցներով ճանապարհ են հարթեցնում, որն էլ դիմանում է մինչև անձրևներ: Գյուղապետ էր, կառավարությանը նամակներ էր հասցեագրում, հիմա էլ, որպես վարչական ղեկավար, նույն խնդրով նոր նամակներ է գրում: Ասում է, արդեն դրանք փոստով էլ չի ուղարկում, անձամբ են հանձնում տրանսպորտի և կապի նախարարություն:
Սա մշտական պատճառաբանություն է, որը չի փոխվել անգամ համայնքների խոշորացումից հետո: Երթևեկությամբ ծանրաբեռնված չի համարվում նաև Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհը ու դարձյալ նույն պատճառով չի հիմնանորոգվում: Ճանապարհները մարզպետարանը համայնքի ղեկավարներին առաջարկում է հիմնանորոգել սուբվենցիոն ծրագրերով, պետական ու համայնքային բյուջեների համաֆինանսավորմամբ:
Ըստ Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի` համայնքները կարող են ամեն տարի ճանապարհներից 1-ական կմ-ի հիմնանորոգում համաֆինանսավորել և 3-4 տարում բարեկարգված ամբողջական ճամփա ունենալ:
Այս առաջարկը համայնքները, փաստորեն, հակված չեն ընդունել: Ասում են` իրենց բյուջեներից պահանջվող համաֆինանսավորման գումարը մեծ է ու դրանից ծախսերն են ավելանում: Փոխարենը, ավելի քիչ ներդրում են անում այլ փոքր ծրագրերի վրա: Օրինակ` Կամո գյուղը ճանապարհի համար տարիներով պահած 30 մլն դրամ գումարով համայնքային կենտրոնն ու մանկապարտեզն են վերանորոգում:
Պետական բյուջեով այս տարի ևս կապիտալ նորոգումներ նախատեսված չեն: Շիրակի մարզում համեմատաբար բարվոք վիճակում են Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները, ամենավատ վիճակում Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ճանապարհներն են:
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...