12:16 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ հրապարակային օֆերտայում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում այն կրկին կատարելու դեպքում տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով։
«Առավել նպատակահարմար կլիներ հարցի կարգավորումն իրականացնել համալիր ձևով, մասնավորապես՝ ուսումնասիրել վարկային միջնորդային ծառայությունները գովազդելու բնագավառը, գովազդ իրականացնող սուբյեկտների շրջանակը (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք), առաջարկվող ծառայությունների ձևաչափը, առանձնահատկությունները, գնային քաղաքականությունը, որից հետո միայն անդրադառնալ համապատասխան կարգավորման մեխանիզմներին և նշանակվող տուգանքի չափին: Նշված տեղեկատվությունը հնարավորություն կտա լիարժեք ձևով գնահատել իրական պատկերը և ճիշտ ընտրել կարգավորման մեխանիզմները»,- ասված է նախագծում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, ճշտեց.
«Մեր գործընկերների մտահոգությունը հետևյալն է՝ տարբեր տեղերում գովազդվում են վարկեր, փողեր, պարտքեր, որի արդյունքում առաջանում են խնդիրներ, մարդիկ տոկոսի տակ են ընկնում և այլն: Մեր գործընկերներն առաջարկում են, որ այն կազմակերպությունները, որ լիցենզիա չունեն և նման ծառայություն են առաջարկում, այդ գովազդի համար ենթարկվեն վարչական տույժի, բայց մեր օրենսդրությամբ կա հնարավորություն, որ առանց լիցենզավորման նման օրինական ծառայություն մատուցվի: Պրոբլեմը կա, բայց մենք քննարկել և կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը: Շատ դեպքերում պետք է ուսումնասիրել՝ գովազդի սահմանափակում պե՞տք է անել, թե՞ ոչ, օգտակա՞ր է, թե՞ ոչ, պետք է որոշել քայլեր՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով, որ մարդիկ կարողանան հստակ հաշվարկել՝ ինչպիսի պարտք արժե վերցնել, ինչպիսի գործունեության համար, և լավ կլինի, որ դրանք միտված լինեն արդյունքներ, ոչ թե հետևանքներ ունենալու»:
Փաշինյանն արձագանքեց, որ այս փուլում գոնե հարկավոր է գնալ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, մանրամասն աշխպատում են ԿԳՆ հետ, արդեն վերապատրաստում են անցել բավական մեծ թվով ուսուցիչներ, վերապատրաստում անցնող ուսուցիչների ընդհանուր թիվը մոտ 12 000 է, ֆինանսական գրագիտության մեկամսյակ են անցկացնում բոլոր մարզերում, և այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, իրականացվելու են միջոցառումներ, հավաքներ, կլոր սեղաններ, բոլոր բուհերում, ուսումնական կազմակերպություններում աշխատում են անցկացնել սեմինարներ, հեռուստատեսությամբ և տարբեր այլ մեդիամիջոցներով:
«Այս նախագծում առաջարկը նաև մերն էր ոչ միայն գովազդի, այլև նշված գործողության համար, որ պատժենք առաջին անգամ 2 մլն դրամով, եթե կրկնվի՝ 4 մլն դրամով»,- ասաց նա:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե բուն գործունեության տեսակի հետ խնդիր չունեն, գովազդի հետ ինչո՞ւ են խնդիր առաջացնում:
«Սա եղավ կուրսայինների պատմությունը, որ բուն ֆունկցիայի հետ խնդիր չունենք, բայց գովազդն արգելում ենք, ես կարծում եմ՝ այդ գործունեությունն ինքնին պրոբլեմ է, պրոբլեմ եղել է և լինելու է, պետք է արգելել այդ գործունեությունը, դրան չենթարկվելու դեպքում պատասխանատվության ենթարկել այդ անձանց»,- ասաց նա:
Փաշինյանի համար զարմանալի էր, որ նախագծին տրված եզրակացությունը բացասական է, սակայն բանավոր ներկայացնելիս Կենտրոնական բանկը կողմ է արտահայտվում այդ նախագծին:
«Մենք այստեղ գործ ունենք հին իներցիայի հետ՝ եթե նախագիծը ներկայացված է ընդդիմության կողմից, ուրեմն պետք է մերժել, եթե էդ է, շատ վատ իներցիա է»,- ասաց նա:
Փաշինյանը կառավարության անդամներին դիմելով՝ ընդգծեց.
«Եթե որևէ նախագիծ ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ այն պետք է մերժվի, այս պահից արձանագրենք այդ գործելակերպի ավարտը»:
19:28 15.04.2025
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա ՖայոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...
19:22 15.04.2025
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել էՌուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...
19:12 15.04.2025
Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումըԻրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...
19:00 15.04.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՕդեսաՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...
18:52 15.04.2025
Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակիցՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
18:47 15.04.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըԵղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...