14:20 20.03.2019
Նախկին ԽՍՀՄ երկրներում 2018-ին, նախորդ տարվա համեմատ, ավիավթարների թիվը նվազել է, ընդ որում՝ ավիավթարների հետևանքով գրանցված զոհերի թիվն ավելի քան կրկնակի ավելացել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Միջպետական ավիացիոն կոմիտեի զեկույցում:
«2018 թ. ավիավթարների հետևանքով մահացել է 164, իսկ 2017-ին՝ 74 անձ: Օդային տարածքի օգտագործման և քաղաքացիական ավիացիայի մասին համաձայնագրի անդամ-պետությունների քաղավիացիան գրանցել է 58 ավիավթար, այդ թվում՝ 25 աղետ, դրանց հետևանքով մահացել է 164 մարդ: Կոմերցիոն ավիացիայում 34 ավիապատահար է տեղի ունեցել, այդ թվում՝ 15 աղետ, զոհվել է 143 մարդ»,- ասված է զեկույցում:
Բացի այդ, ևս 24 ավիապատահար է գրանցվել ընդհանուր նշանակության ավիացիայում, այդ թվում՝ 10 ավիաաղետ, մահացել է 21 մարդ:
Զեկույցում նշվում է, որ ավելացել է ծանրաքաշ ինքնաթիռների մասնակցությամբ ավիավթարների թիվը. 2018 -ին տեղի է ունեցել 6 ավիապատահար և մեկ ավիաաղետ: Նախորդ տարի մահացել է 71 մարդ. նրանք մեկ ավիաաղետի հետևանքով են զոհվել: 2017-ի համեմատությամբ զոհերի թիվն ավելացել է ավելի քան 13 անգամ. 2017-ին մահացել է 5 մարդ:
Թեթև և գերթեթև օդանավերի ավիապատահարների և ավիաաղետների թիվը նվազել է. 2018-ին 11 ավիապատահար է եղել, այդ թվում՝ 4 ավիաաղետ: Աղետների հետևանքով մահացել է 23 մարդ:
2018-ին ավելացել է նաև ուղղաթիռների մասնակցությամբ ավիապատահարների թիվը. տեղի է ունեցել 17 ավիապատահար, այդ թվում՝ 10 ավիաաղետ, որի հետևանքով 49 մարդ է զոհվել:
12:35 10.04.2025
Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...
12:29 10.04.2025
Չինաստանում հայտարարել են, որ չեն հանդուրժի ԱՄՆ-ի կողմից ավելորդ ճնշումըՊեկինը չի դիմանա Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը և կշարունակի պաշտպանել իր շահերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՉԺՀ-ի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յոնցյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Չինաստանը կշարունակի բարձրացնել ԱՄՆ-ից ներմուծման մաքսատուրքերը։ «Ես չեմ մեկնաբանի հիպոթետիկ հարցերը, բայց ուզում եմ ընդգծել, որ առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմը ճանապարհ է դեպի ոչ մի […] ...
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...