15:56 01.11.2017
Սև ու սպիտակ լուսանկարները օժտված են ինչ-որ անբացատրելի գրավչությամբ: Այդ լուսանկարներին կարելի է անվերջ նայել և չհոգնել ու յուրաքանչյուր նոր հայացքից նոր բացահայտումներ անել: Սև և սպիտակ նկարները հիմնականում չեն ենթարկվում ավելորդ մշակումների, նրանք մարդկանց ներկայացնում են այնպիսին, ինչպիսին՝ կան: Շատերը կարծում են, որ այդ նկարներում անգամ թերություններն են գեղեցիկ:
Բոլորն էլ կարող են լուսանկարներ անել այս երկու գույնով, բայց ոչ բոլորն են կարողանում այդ մեկ կադրով փոխանցել այն բոլոր զգացմունքներն ու մթնոլորտը, ինչպես դա անում են լեգենդար լուսանկարիչները՝ նրանց սև ու սպիտակ նկարներում մի ամբողջ պատմություն կարելի է տեսնել:
ShantNews-ը այսօր ձեզ կներկայացնի լեգենդար լուսանկարիչների լույսի ու ստվերի խառը աշխարհում հայտնված հայտնի կանանց լուսանկարները:
Եթե դուք նորաձևության աշխարհի հետ գոնե մի փոքր կապ ունեք, ապա հաստատ լսած կլինեք Պատրիկ Դեմարշալիեի անունը: Լեգենդար լուսանկարչի բոլոր նկարները արագ հայտնվում են բոլորի ուշադրության կենտրոնում: Իր կարիերայի ընթացքում աշխատել է բազմաթիվ հայտնի ամսագրերի հետ, և նրա օբյեկտիվում հայտնվելը շատ մոդելների ու հայտնի մարդկանց կյանքի երազանքներից է: Նրա հայտնի սև և սպիտակ նկարներից մեկը Լեդի Դիանայի նկարն է և հատկանշական է նշել, որ լուսանկարիչը հրաժարվել է նկարել Քեյթ Միդլթոնին:
Պատրիկ Դեմարշալիե
Արքայադուստր Դիանա
Արքայազն Ուիլիամ
Քրիստի Թարլինգթոն և Լինդա Էվանգեսլիստա
Մադոննա
Էննի Լեյբովից… Լուսանկարիչ ում համար իսկական տաղավարի է վերածվում անգամ թափթփված բնությունը: Նա ամենահայտնի կին լուսանկարիչներից է, որին հաջողվել է հայտնվել լեգենդարների ցուցակում: Նրա լուսանկարներում յուրահատուկ շունչ կա, որը հենց առաջին հայացքից փոխանցվում է մարդկանց: Էննի Լեյբովիցը ունի իրեն բնորոշ ձեռագիր, և նրա լուսանկարները միանգամից կարելի է տարբերել: «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո բոլորը շունչները պահած սպասում են Էննիի լուսանկարներին, քանի որ դրանք պարզ ու հասարակի և գլամուրայինի խաչմերուկում են:
Էննի Լեյբովից
Նատալյա Վադյանովա, Սերենա Ուիլիամս
Սկարլետ Յոհանսոն
Քեյթ Բլանշետ
90-ականներին հայտնի Կոկաինային զույգը՝ Ջոնի Դեպև Քեյթ Մոսս
Պատահական նկարների վարպետ Պետեր Լինդբերգ: Նյու Յորքի խառնիխուռն փողոցներում միանգամից կարելի է գտնել նրա հերոսուհիներին: Պետեր Լինդբերգը այն քիչ լուսանկարիչներից է, որոնք կարողանում են խմբակային լուսանկարներում բոլոր հերոսներին տալ իրենց բնորոշ յուրահատուկ գրավչությունը: Հենց սա է պատճառը, որ նրա լուսանկարներում հայտնված կանայք հավասարաչափ ուշադրության են անդրադառնում: Նրա լուսանկարչական ֆիլմերում բոլորը գլխավոր դերերում են:
Պետեր Լինդբերգը 90-ականների մոդելների հետ
Vogue 1988
WALKING BY PETER LINDBERGH FOR VOGUE-ITALIA/ Միլա Յովովիչ
Թիլդա Սուինթոն
Մարկո Գլավիանոյի լուսանկարում կանայք իդեալական են: Լեգենդար լուսանկարիչը հավերժացրել է 20-րդ դարի ամենագեղեցիկ կանանց: Նա սև և սպիտակ լուսանկարների վարպետ է, և նրա լուսանկարները զարդարել են նորաձևության լավագույն ամսագրերի շապիկները՝ ավելի քան 500 ամսագրի շապիկ: Իտալացու օբյեկտիվում հայտնված կանայք ինքնավստահ են և սեքսուալ: Հենց Մարկո Գլավիանոյի շնորհիվ 70-80-ականներին առաջ քաշվեց «սուպերմոդել» հասկացությունը, և իր լուսանկարներում բացատրվեց այդ տիտղոսի ֆենոմենը:
Մարկո Գլավիանո
Ամենաիրոնիկ լուսանկարիչ Էլիոթ Էրվիթին է հեղինակել Մերլին Մոնրոյի սպիտակ զգեստով հայտնի նկարը: Մոնրոյի փեշը բարձրանում է վեր, իսկ լուսանկարիչը ֆիքսում է այդ անսպասելի, բայց հետագայում լեգենդար դարձած պահը: Ֆրանսիաբնակ հրեայի համարյա բոլոր լուսանկարները պատահականության սկզբունքով են արվել, և այդ կերպ նա փորձել է սարկաստիկ կադրերով ներկայացնել իրականությունը՝ իր ամբողջ գրավչությամբ: Նրա լուսանկարներին նայելիս նույնիսկ մի պահ կարելի է լսել լուսանկարչի օբյեկտիվի մյուս կողմում հնչող ծիծաղը: «Բացատրել լուսանկարը նույնն է թե բացատրել հումորը: Հենց դու սկսում ես դետալներով բացահայտել, այդ ժամանակ արդեն մեռնում է կադրը»,- ասել է նա:
Էլիոթ Էրվիթ
1954թ, Նյու Յորք: Մերլին Մոնրոն ֆիլմի նկարահանումների ժամանակ
Մերլին Մոնրո, 1960թ
Գրեյս Քելլին Մոնակոյի արքայազն Ռենյեի հետ Նյու Յորքում: 1956թ
Նրա ամենահայտնի լուսանկարը, որը հաղթաթուղթ դարձավ իր կարիերայի սկզբնական շրջանում: 1955թ , Կալիֆոնիա:
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ16:52 26.11.2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ16:42 26.11.2024
«Փյունիկին» հաղթած թիմը դարձել է իր երկրի չեմպիոն16:27 26.11.2024
Կարմիր ծովում նավի խորտակումից հետո 3 անձի դի են հայտնաբերել16:20 26.11.2024
Լամին Յամալը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումը16:07 26.11.2024
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում15:12 26.11.2024
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրը15:00 26.11.2024
SHANTNEWS00:00 27.11.2024
ԱՄՆ-ում մանրածախ առևտրով զբաղվողները նախապես են հայտարարել «Սև ուրբաթ»՝ նվազ պահանջարկի պատճառովԱմերիկյան մանրածախ առևտրականները, պահանջարկի նվազման պայմաններում, սկսել են բազմօրյա վաճառքներ, որոնք համընկնում են «Սև ուրբաթի» հետ, գրում է Financial Times-ը։ 2024 թվականին սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 29-ին, սակայն Walmart Inc., Amazon.com Inc., Target Corp. և Macy’s Inc. դրա կապակցությամբ արդեն ակցիաներ են սկսվել։ Միևնույն ժամանակ, ըստ Circana-ի, ընդհանուր ապրանքային միավորների վաճառքները նոյեմբերի 16-ին ավարտվող […] ...
23:52 26.11.2024
Մեքսիկայի նախագահը Թրամփին սպառնում է պատասխան մաքսատուրքերովՄեքսիկան պատրաստ կլինի նմանատիպ պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ում իր ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանվեն, երեքշաբթի ասել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մի մաքսատուրքը կհանգեցնի մեկ այլ մաքսատուրքի, և դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք վտանգի տակ կդնենք մեր ընդհանուր ընկերությունները», – ասել է Շեյնբաումը՝ նկատի ունենալով ամերիկյան ավտոարտադրողներին, որոնք […] ...
23:44 26.11.2024
Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է հետաքրքիր լինի․ Սանյոլը՝ Հայաստան-Վրաստան խաղի մասինՖուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի հավաքականի հետ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկխաղյա դիմակայության մասին: «ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կովկասյան դերբի է լինելու: Երկու հարևան երկրների հանդիպումը պետք է որ հետաքրքիր լինի։ Լավ է, որ ստիպված չենք լինի երկար ճանապարհորդության դիմանալ։ Հարևան երկրների մրցակցությունը, անշուշտ, «հավելյալ լարվածություն» կհաղորդի խաղերին: […] ...
23:38 26.11.2024
Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ներկայանալ մալուխային միջադեպերի հետաքննությանըՇվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը պահանջել է, որ չինական Yi Peng 3 բեռնանավը, որը նավարկելիս է եղել Բալթիկ ծովում երկու ստորջրյա մալուխների մոտով, երբ դրանք խզվել են, այս միջադեպերի հետաքննության շրջանակներում մեկնի Շվեդիա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք կապի մեջ ենք նավի և Չինաստանի հետ: Մենք մեր ցանկությունն ենք հայտնել, որ այս նավը նավարկվի […] ...
23:25 26.11.2024
Ռոնալդուի դուբլն ու «Ալ Նասրի» հաղթանակը․ Ասիայի ՉԼ«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում դուբլի հեղինակ է դարձել։ Կատարական «Ալ Ղարաֆայի» դեմ Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Ռոնալդուի թիմը հաղթել է 3-1 հաշվով: «Ալ Նասրը» 13 միավորով երկրորդն է, «Ալ Ղարաֆան»` չորս միավորով 7-րդը: ...
23:20 26.11.2024
Սպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ ենՍպիտակի ոլորաններում այս պահին ձյան տեղումներ են։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...