Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը անդրադարձել է հարցին, թե ինչ պատժամիջոցների են ենթարկվում նիստերից հաճախակի բացակայող պատգամավորները:
«Ազգային ժողովի աշխատանքներից անհարգելի պատճառներով բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում»,- նշել է աշխատակազմի ղեկավարը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում շարունակվել են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարվա ազգային ժողովի բյուջեն ըստ նախագծի կազմում է 4 միլիարդ 585 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 376 միլիոնը ուղղվելու է պատգամավորների և աշխատակազմի պահպանության ծախսերին: