15:50 19.03.2019
Ի՞նչ է սահմանում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին հայ-ռուսական համաձայնագիրն այն դեպքերի համար, երբ ռուս զինծառայողները հանցանք են գործում Հայաստանի տարածքում: Համապատասխան հոդվածներն այսօր քննարկման առարկա են դարձել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվել է Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:
Հիշեցնենք, այն վերաբերում է կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Անդրեյ Ռազգելդեևին ռազմաբազայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուն:
Տուժողի իրավահաջորդի փաստաբանների նույնաբովանդակ միջնորդությունը նախաքննական մարմինը մերժել էր: Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման և դրա ծառայողներին վերաբերող իրավական օգնության հարցերի վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագիրը կնքվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին: Այդ փաստաթուղթը մի շարք հարցերի իրավական կարգավորումն է տալիս, այդ թվում` այն դեպքերի, երբ ռազմաբազայի զինծառայողը հանցանք է գործում Հայաստանի տարածքում:
Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբան Արայիկ Զալյանը նույն այդ համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածները ներկայացրեց, որոնք հիմք են հանդիսացել կնոջը ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողին ռազմաբազայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջի համար:
«Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսական ռազմաբազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքի անդամների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավունքների վերաբերյալ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները, որից հետևում է` տվյալ քրգործի շրջանակներում կիրառվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությունը և ձերբակալված անձանց պահման վայրի ՀՀ համապատասխան օրենքները:
Անվիճելի փաստ է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան գտնվում է ՀՀ տարածքում: Դրա մասին է վկայում նաև ՀՀ և ՌԴ միջև կնքված համաձայնագիրը: Իսկ ՀՀ տարածքում գործում է ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենքները: Հետևում է, որ սույն քրեական գործով մեղադրյալը իր կալանքը պետք է կրի ՀՀ համապատասխան քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե ՌԴ բազայում, քանի որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը:
Իսկ դատախազը նույն համաձայնագրի մեկ այլ հոդված մատնանշեց, որը սահմանում է, որ տվյալ իրավիճակում, երբ ռուսական ռազմաբազայի ծառայողը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, բոլոր իրավական ու օպերատիվ գործողությունները համատեղ են կատարվում: Եթե գործողությունները համատեղ են, ապա ինչո՞ւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող տեսակցել Անդրեյ Ռազգելդեևին. սա տուժողի իրավահաջորդի հարցադրումն էր:
Ըստ փաստաբանի` իրենք նման գրությամբ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին: Բայց առայժմ ՄԻՊ-ին տեսակցելու հնարավորություն չի ընձեռնվել, ըստ այդմ էլ տուժող կողմը կասկածներ ունի այն պայմանների վերաբերյալ, որտեղ պահվում է ռուս զինծառայողը:
«Եթե կասկածներ կան, որ մեղադրյալը ռազմաբազայում չի պահվում կամ ազատության մեջ է, ապա դա շատ հեշտ է պարզելը, ստուգելը և կարծում եմ` անտեղի է մեր համագործակցությունը և կատարած աշխատանքները կասկածի տակ դնելը: Եթե ՄԻՊ-ը ժամանակավորապես իրավունք չի ունեցել մուտք գործել ռազմաբազա, դա չի նշանակում, որ դա այդպես է: Ռազգելդեևը գտնվում է ռազմաբազայում` ձերբակալվածների պահման համար համապատասխան վայրում: Նրան ձերբակալել են ռազմաբազայի տարածքում, պահման գործողությունները կատարվում են ՌԴ մարմինների կողմից, բոլոր քննչական գործողությունները կատարում են ՀՀ իրավասու մարմիները: Ս ա հենց այն համագործակցությունն է, որը սահմանում է համաձայնագրի 8-րդ հոդվածը»,- ասել է դատախազ Միհրան Մարտիրոսյանը:
Այսքանով ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու բողոքի քննությունն այսօր ավարտվեց: Իսկ որոշում կայացնելու համար դատարանին մեկ ժամ պահանջվեց: Դատարանը որոշում կայացրեց մերժել տուժողի իրավահաջորդի փաստաբանների բողոքը:
Այսինքն` մինչև Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը դատարան հասնելը մեղադրյալ ռուս զինծառայողը կմնա ռազմաբազայի տարածքում: Գործի նախաքննությունն ավարտական փուլում է: Եվ դեռ պարզ չէ, թե որտեղ է կայանալու դատավարությունը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանո՞ւմ, թե՞ ռազմաբազայում:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...