Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+16.09 oC

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

13:20 19.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ ԿԳ նախարարը  դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ:

ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող  բարեփոխումները: Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Ուրախ էի իմ պաշտոնավարման մեկնարկին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանին և քննության առնել մեր ամուր համագործակցությունը կրթական ոլորտում, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են անգլերեն լեզվի դասավանդմանը, անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցների սեյսմակայունության ապահովմանը և հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի  հետ  լարված հարաբերությունների պատճառով

15:40 22.11.2024

Չավին չի գլխավորի «Ինտեր Մայամին» Մեսսիի հետ լարված հարաբերությունների պատճառով

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […] ...

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

15:33 22.11.2024

Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։ 52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։ […] ...

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

15:26 22.11.2024

Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն: Նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ, ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև […] ...

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

15:20 22.11.2024

«Չելսին» դատապարտել է ֆուտբոլիստուհի Քերի նկատմամբ հոմոֆոբ մեկնաբանությունները

Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […] ...

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

15:12 22.11.2024

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են աղետներին դիմակայելու ուղղությամբ երկրի պատրաստականությունն ապահովելու հարցեր

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Լեա Հաքիմի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը, տնտեսագետ Լիքիչ Մոթային, քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Առցանց տարբերակով միացել է նաև աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թավաձվա Դուբեն։ Հանդիպմանը մասնակցել է ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Կամո […] ...

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

15:05 22.11.2024

Զելենսկուն ձեռնտու է Ուկրաինայում հակամարտության շարունակականությունը․ Ֆիցո

Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակականությունը ձեռնտու է Վլադիմիր Զելենսկուն՝ Կիևին արևմտյան օգնության շարունակական հոսքի պատճառով։ Այս մասին Սերբիայի ռադիոյի եւ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: «Ավելի ու ավելի շատ նոր ապացույցներ են գալիս հաստատելու, որ Արևմուտքը, ի վերջո, ցանկանում է շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Պատերազմը ձեռնտու է Զելենսկուն, քանի որ Ուկրաինան անընդհատ օգնություն […] ...

BACK_TO_TOP