«Զավեշտալի է». ինչո՞ւ են Թեհմինա Վարդանյանի հաշիվները կալանքի տակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

«Զավեշտալի է». ինչո՞ւ են Թեհմինա Վարդանյանի հաշիվները կալանքի տակ

12:14 19.03.2019

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը:

«Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած քաղաքակյան որակավորման համար 19 պոլիկլինիկայի տնօրենը Սամվել Սարգսյանը իմ դեմ հայց է ներկայացրել՝ մեղադրելով անձը վիրավորելու և զրպարտելու մեջ, ինչի արդյունքում շուրջ 20 օր է` իմ հաշիվները և գույքը կալանքի տակ են, այս մասին մենք 20 օր է, բարձրաձայնում ենք, դուք ձեզ պահում եք առնվազն անտարբեր, այսինքն՝ ո´չ տեսել ենք, ո´չ լսել ենք, ո´չ գիտենք` էդ փողն ուր է, լրիվ նույն վիճակը»,- ասել է նա:

Դիմելով ավագանու անդամներին՝ ասել է, թե եթե այդ վերաբերմունքը շարունակվի, սա կարող է նաև նախադեպ դառնալ մյուսների համար, ինչ վերաբերում է իր կողմից արված արտահայտությանը՝ ասում է.

««Աննախադեպ կոռուպցիոներ» բառի համար է դիմել պարոն Պարգսյանը, շատ զավեշտալի է, ես չեմ հասկանում, պարոն Սարգսյանը «աննախադեպ» բառի՞ համար է դատի տվել, թե՞ կոռուպցիոներ: Գուցե ուզում է ասի՝ նման նախադեպեր բազմիցս եղել են, և ինքը այդ աստիճանի աննախադեպ կոռուիպցիոներ է, թե ոչ, կպարզվի դատարանում: Ես կարծում եմ, որ քաղաքական գործիչն իր քաղաքական հայտարարությունների համար պատասխանատու է ընտրողների և քաղաքական թիմի առաջ, սա ես ուղիղ ճնշում եմ համարում ավագանու ինստիտուտի և  գործունեության նկատմամբ, և սրանից որևէ մեկն ապահովագրված չէ`, ո´չ «Իմ քայլը» խմբակցությունը, ո´չ ԲՀԿ խմբակցությունը»,-հայտարարել է նա:

Ապա հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետը պաշտոնը ստանձնելիս ասել է, թե որևէ տարբերություն չի դնում խմբակցությունների միջև, այսօր ո՞ւր մնաց նրա այս մոտեցումը: Ասվածին ի պատասխան` Հայկ Մարությանն արձագանքել է.

«Ինձ համար այս առումով ոչ մի տարբերություն չկա, ես ինքս ինձ չեմ տարբերում ՀՀ մնացած քաղաքացիներից, բոլորիս վրա ՀՀ օրենքները ազդում են հավասար»:

Իր հերթին, Երևանի քաղաքապետաանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը հավելել է.

«Մեկ-երկու օր առաջ մենք այդ հայցադիմումի օրինակը ստացանք, ձևավորում ենք քաղաքապետարանի դիրքորոշումը, որը վստահեցնում եմ, որ հիմնված կլինի օրենքի գերակայության վրա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

17:30 18.04.2025

Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի ավարտն ազդարարած սուլիչի ձայնից անմիջապես հետո կասեցրել է իր թիմակից Ֆրանչեսկո Աչերբիի ու «Բավարիայի» լեգենդար ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի բախումը: Պատասխան հանդիպումը 2-2 հաշվով ավարտելով՝ «Ինտերն» առաջին խաղում տարած 2-1 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի […] ...

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

BACK_TO_TOP