07:18 19.03.2019
ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից 30-ը։ Թռիչքավայրէջքային ուղու մոտ 1 կմ հատվածը ջրի տակ է անցել։
Նշվում է, որ հենց այդ բազայում է գտնվում ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության կենտրոնակայանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 55-րդ ավիաթև հրամանատար, գնդապետ Մայքլ Մանիոնը ֆեյսբուքյան իր էջում։
Այս բազայում են տեղակայված Boeing E-4B Nightwatch ինքնաթիռները, որոնք կոչվում են «դատաստանի օրվա ինքնաթիռներ»։ Դրանք նախատեսված են կառավարության և ԱՄՆ ռազմական ղեկավարության համար՝ միջուկային պատերազմի մեկնարկի դեպքում։ Բացի այդ, նշված բազայում է գտնվում ստորգետնյա բունկեր, որտեղից կարելի է կառավարել ամերիկյան միջուկային զենքը։
https://www.facebook.com/55.WG.Commander/posts/2574278785920035?__xts__[0]=68.ARB2mCJt7NOTjzgnm8Ll47vcOogLvmQOH79TVsHy_TdkcWXOd6BkLp-7_wv9-zXzS1uChQwm0CyjenPhz8aHDmIHp8xsGrs5bsJglMqG7EPHwskz0i2QCIcg1Iq2iHvfMQcWBsum_8dvctRRO6dUecR3GTzWk6w83s12I–YTauDOU4cBrX5Hqio2MWZJII6EceEiGPhbZtygTUjyl1taJUgi13zBBxAHYhVckl0sSj_-dj06tXzyMrpsj1nLlNs5K5h-kbmY69-oWLbpaRhGWNFd9K4a5q685Fl9Mc9nGYTzvXdOIwd9JIwQOVXpScK4e-8qAz1x4KlVixB1Yrvw9FOsEVU&__tn__=-R
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...