22:07 18.03.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է դառնալ Շիրակի մարզի տնտեսության զարգացման հիմքը։ Նման համոզմունք ունի Շիրակի մարզպետը: Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ոլորտում խնդիրները շատ են, դրանց լուծման հնարավորություններ թեև կան, բայց ըստ մարզպետի՝ համակողմանի մոտեցում է պետք ոչ միայն Գյումրիից Երևան ծրագրավորողների հոսքը կանխելու, այլև կրթության որակը բարձրացնելու համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Շիրակի մարզպետին հարազատ ոլորտ է, ոչ միայն հեռանկարային, նաև խնդիրների տիրույթներն են ծանոթ, ինքն էլ է ժամանակին որոշակի ճանապարհ անցել այս ոլորտում։ Գնահատում է եղած հսկայական ներուժը, որը կարող է մարզի հիմնախնդիրների լուծման, այսպես ասած, կարճ ճանապարհը դառնալ։
Դպրոց, բուհ, տեղեկատվական տեխնոլոգիաներ․ կրթական այս աստիճանները, ըստ մարզպետի, 1 գծով չեն աշխատում։ Համոզված է, որ կրթության առաջ առաջին պահանջ դնողը պետք է լինի ոչ թե պետությունը, այլ աշխատաշուկան:
Շիրակի մարզպետը հասցրել է ընդունել նաև մարդկանց, ովքեր արտոնագրված գյուտեր ունեն, բայց չգիտեն դրանք ինչպես կիրառեն, իսկ բուհերի շրջանավարտներն աշխատաշուկայում պահանջված մասնագետներ չեն, նաև տեխնոլոգիական ոլորտում հաճախ նրանց գիտելիքները պետք չեն, սա էլ մտահոգում է Գյումրիի տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին։
Բարձրագույն կրթական համակարգը վերափոխել է պետք, իսկ այս ամենը, ըստ մարզպետի, հետևանք է այն բանի, որ ժամանակին բուհերի դերը գերագնահատվեց, ու թերագնահատվեց միջին մասնագիտական հաստատությունների դերը։ Տեխնոլոգիական կենտրոնում արդեն պարտադիր չէ ուսանող դառնալ բուհի դիպլոմով։
Գյումրին դեռ այն տեխնոքաղաքը չէ, որտեղ պետք է մայրաքաղաքից գան աշխատելու, ինչի մասին ասում ու խոստանում էին տարիներ առաջ։ Շրջանավարտներն այստեղ ապրելու և աշխատելու հեռանկար չեն տեսնում։ Ծրագրավորող Աիդա Խաչատրյանին հետաքրքրում էր, թե Շիրակի մարզն արդյո՞ք ունի այն ներուժը, որն անհրաժեշտ է ռեալ տեխնոարդյունք տալու համար, թե՞ իր նման ուղղակի կայք ստեղծողներ են։
Պարզվում է՝ հիմա 10 թափուր աշխատատեղ կա Շիրակի մարզի 35 տեխնոլոգիական ընկերություններից մեկում, բայց համալրում չկա։ Խնդիրը միայն ցածր աշխատավարձը չէ, մայրաքաղաքը նաև աշխատողին մասնագիտական աճի հնարավորություն է տալիս։ Մարզում առաջիկա անելիքներից գլխավորն այն է, որ տեղեկատվական ոլորտի սկսնակ ընկերությունների համար հարկային արտոնություններ կսահմանվեն։ Ու սա այն ոլորտն է, որը մարզում հեռանկարային կարող է լինել պետական պատվերներ ներգրավելու շնորհիվ։
22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա00:00 19.04.2025
Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:59 18.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 18.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 18.04.2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումըԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...
23:47 18.04.2025
Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարներըԳլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...
23:46 18.04.2025
Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարումԱպրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...