17:59 18.03.2019
ՍԱՊԾ խումբն այցելել է Գումի շուկա, բացատրություն է վերցրել մսավաճառից, և փիսիկի կերած միսը ոչնչացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Անուշ Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման դեպքերը բացառելու համար պետք է քայլեր ձեռնարկի տնտեսվարողը, իսկ ՍԱՊԾ-ն կարող է միայն արձանագրել և վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունն իրականացվում է պարբերաբար շրջայցերի միջոցով, իսկ նման դեպքում վաճառողը որևէ պատասխանատվության չի ենթարկվում:
«Նման դեպքերը պետք է բացառեն տնտեսվարողները և միսը վաճառեն սառնարաններից, քանի որ դա գայթակղություն է ոչ միայն կենդանիների, այլև միջատների համար: Տնտեսվարողների հետ անընդհատ աշխատանք է տարվում և հանդիպում է լինում: Մինչ այսօրվա դեպքն արձանագրելն այսօր առավոտյան տեսչության ղեկավարը հրաման էր տվել, որ բոլոր տաղավարների աշխատողներին, մսագործներին ու վաճառողներին հրավիրենք մեզ մոտ, հավանաբար հինգշաբթի և հերթական անգամ իրենց բացատրենք, թե ինչ պետք է արվի, ինչ չարվի, որ դեպքերում են սահմանվում տուգանքներ՝ ընդհուպ մինչև գործունեության կասեցում»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Անուշ Հարությունյանը նաև նշեց, որ նախորդ երկու տարիների աշխատանքների արդյունքում Գումի և Հարավարևմտյան թաղամասում գտնվող մսի շուկաներում տնտեսվարողների մոտ 50 տոկոսը միսը վաճառում է սառնարաններից:
«Պետք է բոլորը անցնեն սառնարանային տնտեսության, բայց շատ տնտեսվարողներ չունեն այդ հնարավորությունը: Ժամկետ չես կարող սահմանել, խնդիրը չենք կարող լուծել կտրուկ քայլերով, որովհետև երկրի սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս»,- նշեց նա:
ՍԱՊԾ-ի կողմից շրջայցերն իրականացվում են 1 կամ 2 ամիսը մեկ: Շոգ եղանակին շրջայցերն ավելի հաճախակի կլինեն:
Ավելի վաղ հայտնել էինք` համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է կատուն վաճառքի ենթակա միսը ուտում ու հեռանում, որից հետո այդ մսին վաճառողներից ոչ ոք չի դիպչում, և այն շարունակում է մնալ վաճառքի ենթակա:
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...
19:35 11.04.2025
Հանդիսավոր ընդունելություն՝ ԿԸՀ-ի կազմավորման 30-ամյակինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը սահմանվել է 1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։ Ռազմավարական պլանի հաստատումից […] ...
19:28 11.04.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ...