15:21 16.03.2019
ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր իր պաշտոնական այցն ավարտվել է:
«Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարևորությամբ երկրորդն է Գլխավոր ասամբլեայից հետո, որին մասնակցում են մի քանի հազար պատվիրակներ անդամ պետություններից՝ ի դեմս նախագահների, վարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով մասնակցում այս միջոցառմանը։
Այս օրերին հարակից հանդիպումներ ունեցա ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների, այլ երկրների պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարևոր էին ոչ միայն փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների իմաստով, այլ նաև երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու, կառավարության հանձնառություններն ու ծրագրերը վերահաստատելու նպատակով։
Եվ այս ամենը հնարավոր դարձավ հատկապես ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյանի և հրաշալի թիմի աջակցության և հոգատարության շնորհիվ։ Տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունները շատ մեծ աշխատանք են իրականցնում, որը շատ հաճախ ստվերում է մնում, ուստի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանի պատիվը ՄԱԿ-ում բարձր պահելու համար»,- գրել է Զարուհի Բաթոյանը։
https://www.facebook.com/zaruhibatoyan/photos/a.1876708792385421/2237369859652644/?type=3&theater
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...