Ստուգվել են «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. խախտումները կվերացվեն սեղմ ժամկետներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ստուգվել են «Վանաձոր» ՔԿՀ-ում անձանց պահման պայմանները. խախտումները կվերացվեն սեղմ ժամկետներում

19:20 15.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության և ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից համատեղ ստուգվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պահման պայմանների վիճակը:

Ստուգմամբ արձանագրվել են որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ գրեթե բոլոր խցերում պահվող անձանց քնելատեղերն առանց համապատասխան թույլտվության վարագուրապատված են եղել, իսկ մեկ խցում արձանագրվել է դռան կերակրադռնակի քողարկում, որոնք  ՔԿՀ-ի ծառայողներին հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը:

Մի շարք խցերում հայտնաբերվել է ՔԿՀ ներքին կանոնակարգի համաձայն արգելված առարկաներ հանդիսացող ապակյա և մետաղյա սպասքեղեն:

Առանձին խցերում արձանագրվել են նաև ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության նվազագույն չափերը պահպանելու հետ կապված խախտումներ, որոշ պատժախցերում, հացադուլ հայտարարած և կարանտինում գտնվող անձանց պահելու համար նախատեսված խցերում, ՔԿՀ բաղնիքում առկա է եղել վերանորոգման, սանիտարական մշակում իրականացնելու անհրաժեշտություն:

Բացի դրանից՝ պարզվել են նաև խախտումներ՝ կապված կալանավորվածներին պահելու վայրի խցում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահության սահմանման  և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման, պատիժը լրիվ կրելով ազատված դատապարտյալներին նախկին բնակության վայրում հաշվառելու ուղղությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու գործառույթի իրականացման, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական ինքնագործ միավորումներ ստեղծելու և դրանց գործունեության ապահովման ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման հետ:

Պահվող անձանց սննդի տրամադրման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մատակարարվող հացը տեղափոխվում է ՔԿՀ-ի հաշվեկշռում գտնվող՝ սանիտարահիգիենիկ անվտանգության տեսանկյունից դրան չհարմարեցված բեռնատար մեքենայով:

Իրականացված ստուգմամբ ի հայտ բերված խնդիրների վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին: ՔԿՀ-ի պետի կողմից հավաստիացվել է, որ սեղմ ժամկետներում արձանագրված թերությունները կվերացնեն, և արդյունքների մասին կհայտնվի ՀՀ դատախազությանը: ՔԿՀ-ի վարչակազմին նաև տրվել են հանձնարարություններ կատարված ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված որոշ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների իրացման վերաբերյալ:

Ստուգման շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը և ՀՀ Լոռու մարզի դատախազն անձամբ շրջայց են կատարել ՔԿՀ-ի բոլոր խցերով, առանձնազրույց են ունեցել դրանցում պահվող բոլոր անձանց հետ: Վերջիններից մի քանիսը բողոքներ են ներկայացրել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացի վերաբերյալ, ինչն ուսումնասիրվել է և արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Մի քանի կալանավորված անձանց ցանկությամբ դատախազների կողմից կատարվել են անհատական ընդունելություններ: Մի շարք կալանավորված անձինք և դատապարտյալներ առաջ են քաշել իրենց քրեական գործերի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց տեղում տրվել են լիարժեք և սպառիչ պարզաբանումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP