19:11 15.03.2019
«Դեռ պատասխան չունենք, ընթացքի մեջ է, ներկայացված են փաստաթղթերը, սպասում ենք պատասխանի»,- այսպես պատասխանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր դատարանում լրագրողի այն հարցին, թե ինչ փուլում է իրեն կրկին Ստեփանակերտում հաշվառելու գործընթացը:
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ոստիկանությունը 2019թ. փետրվարի 26-ին տարածել էր հաղորդագրության այն մասին, թե Սամվել Բաբայանը դիմել է իրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հաշվառումից հանելու և իրեն քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ:
«Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:
Ելնելով վերոգրյալից` Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար»,- նշված էր հայտարարության մեջ:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ փուլում է մարտից Արցախում ստորագրահավաք սկսելու և 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու գործընթացը:
Հիշեցնենք՝ հաշվի առնելով, որ թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ 10 տարվա մշտական բնակության հետ կապված խնդիրներ կան, Սամվել Բաբայանը նախատեսում է Արցախում այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել։
«Ստորագրահավաքի ժամանակը դեռ չէ, դեռ պիտի հանդիպենք ժողովրդի հետ, ճշտենք`ժողովուրդը ցանկություն ունի՞, թե՞ չէ: Երբ ճշտենք, կսկսենք ստորագրահավաքը: Մի քանի գյուղի ներկայացուցիչների հետ արդեն հանդիպել եմ, էս դատական նիստից հետո կգնամ, էլի կհանդիպեմ»,- ասել է Սամվել Բաբայանը:
08:10 26.11.2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS08:05 26.11.2024
Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչումՀայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...
08:00 26.11.2024
Հրդեհ Գառնի գյուղումՆոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...
00:00 26.11.2024
Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնինԵրկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...
23:52 25.11.2024
ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունըՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...
23:44 25.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններումԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...
23:36 25.11.2024
Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն ՇոլցինԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...