Ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կհամահարթեցվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով. Շաբոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
2:15:08
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+8.09 oC

Ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կհամահարթեցվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով. Շաբոյան

17:31 15.03.2019

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս տեսանկյունից ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը դրական լուր է հայտնել:

«Այս հարցը մենք քննարկել ենք ՌԴ հակամենաշնորհային ծառայության հետ, քանի որ այս պետական մարմինը զբաղվում է Ռուսաստանի տարածքում սակագնային կարգավորմամբ: Մենք իրավիճակը բացատրել ենք ռուս գործընկերներին, ասեմ, որ Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունն ընդունել է այս փաստարկները և որոշում է  կայացրել, որ ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները պետք է համահարթեցվեն առնվազն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով: Սա դրական մոտեցում է և լուրջ ազդեցություն կթողնի հայկական ավիափոխադրողների գործունեության զարգացման վրա»,- ասաց Շաբոյանը:

Նա տեղեկացրել է նաև, ուսումնասիրություն է իրականացվել ավիավառելիքի շուկայում:

«Ավիավառելիքը մեծ տեսակարար կշիռ է կազմում ավիաընկերությունների ծախսերի կառուցվածքում: Այս պահի դրությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն ինքնուրույն է իրականացնում ավիավառելիքի ներմուծումներ, շուկայում այլ մատակարար ընկերություններ չկան: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Վրաստանի տարածքում որոշակի խնդիրներ, խոչընդոտներ են առաջանում: Մասնավորապես, վրացական բեռնափոխադրող ընկերություններ կան, որոնք մասնագիտացված են բեռնափոխադրումների իրականացմամբ: Այդ ընկերությունները որոշակի սահմանափակումներ են կիրառում, հեշտությամբ չեն համագործակցում Հայաստան վառելիք ներմուծող ընկերությունների հետ»,- ասաց նա:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ դիմել են Վրաստանի մրցակցության պաշտպանության մարմնին, բացատրել իրավիճակը: Վրացի գործընկերները խոստացել են աջակցել:

«Նախատեսում են պատասխանատվության միջոցների կիրառել վրացական այն ընկերությունների և բեռնափոխադրողների նկատմամբ, ովքեր տարբերակված մոտեցում կկիրառեն»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

00:00 15.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

23:57 14.04.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

23:55 14.04.2025

Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները

Ապրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

23:50 14.04.2025

Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ը

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

23:42 14.04.2025

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

23:33 14.04.2025

Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...

BACK_TO_TOP