Այսօր ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ելույթի մի մասը հայերենով նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում.
«Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որն սովորական պահեստային փաստաթուղթ չէ: Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:
Խորապես համոզված ենք, որ թմրամիջոցներից զերծ աշխարհի մեր ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով: Այս առումով, համընդհանուր Կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և Կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի:
Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում»: