15:13 15.03.2019
Մարտի 15-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանինին։ Նախարար Ցոլակյանը՝ ողջունելով պարոն Ժանինին, կարևորեց ասոցիացիայի և նախարարության միջև տարբեր ծրագրերի իրականացումը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ բնակչության իրազեկում, կանխարգելում, հետևանքների վերացում օղակում առանձնացրեց հատկապես իրազեկումը, և այս համատեքստում բարձր գնահատեց ֆրանսիական կողմի ներգրավմամբ ուսումնական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հայկական կողմին տրված տեխնիկական օգնությունը։ Ֆելիքս Ցոլակյանը հատուկ շեշտեց անտառային հրդեհների ժամանակ ֆրանսիական արտադրության հրշեջ մեքենաների բարձր արդյունավետությունը։
«Անզորությունը վատ բան է, ուստի անընդհատ անհրաժեշտ է քաղաքացուն պատրաստել հնարավոր արտակարգ իրավիճակներին, մինչ փրկարարի հասնելը քաղաքացին պետք է իմանա ինչպես վարվել տվյալ իրավիճակում »,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ասոցիացիայի ղեկավար Բերնար Ժանին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, միաժամանակ ցանկություն և պատրաստակամություն հայտնելով շարունակել մինչ այս կատարված աշխատանքը: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը արտակարգ իրավիճակների բնագավառում մեր փրկարարների, ԱԻ նախարարության ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև մարզպետների, քաղաքապետերի, վտանգավոր օբյեկտների ղեկավարների` բնակչության պաշտպանության փորձին ծանոթանալու և Ֆրանսիայի Հանրապետությունում ուսուցում անցնելու գործում կարևորեց հատկապես Բերնար Ժանինի անձնական ներդրումը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բերնար Ժանինից նաև շնորհակալություն հայտնեց Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցելու, ինչպես նաև հետագա մարդասիրական գործունեության համար։ Հանդիպման ավարտին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆրանսիայի Հանրապետության մարդկանց, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որը հնարավորություն կտա բարձրացնել ուսուցման գործընթացի որակը, կիրառել ուսուցման եվրոպական ստանդարտներին համապատասխան մեթոդներ` դրանով իսկ նպաստելով ինչպես Ակադեմիայի, այնպես էլ Ասոցիացիայի կարողությունների զարգացմանը։
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...