Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, հեղափոխության շարժիչ ուժն էին. Զարուհի Բաթոյանի ելույթը ՄԱԿ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, հեղափոխության շարժիչ ուժն էին. Զարուհի Բաթոյանի ելույթը ՄԱԿ-ում

15:18 15.03.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում և մասնակցում է  մարտի 11-22-ը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին, ելույթ է ունեցել և անդրադարձել ոչ միայն կանանց հնարավորությունների խթանման ու հզորացման հարցերին, այլև Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում կանանց դերակատարությանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում՝ մի կառույց, որը ստեղծված է՝ հանուն «գենդերային հավասարության խթանման և կանանց հզորացման»:

Անձամբ ինձ համար սա նաև խորհրդանշական առիթ է, քանի որ 12 տարի առաջ՝ մարտին, որպես հաշմանդամություն ունեցող երիտասարդ կին, պատիվ եմ ունեցել ներկա գտնվելու Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի ստորագրման արարողությանը: Այդ օրը իմ երկիրը ստորագրեց 21-րդ դարի՝ մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ ընդգծելով մտահոգությունները, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին։

Որպես ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու գենդերային հավասարության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կանանց հնարավորությունների խթանման և հզորացման համընդհանուր ջանքերին և իր կառուցողական ներդրումն ունենալու Հանձնաժողովի աշխատանքներում»,- ասել է նա:

Զարուհի Բաթոյանը պատմել է նաև Հայաստանում տեղի ունեցած գործընթացներում հայ կանանց դերի մասին, ասել է.

«Նախորդ տարի՝ գարնանը, աշխարհը ականատես եղավ Հայաստանում տեղի ունեցող պատմական փոփոխությունների, որոնք միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: Ամբողջ աշխարհի հայերը միավորվեցին Սիրո և համերաշխության ժողովրդական հեղափոխության շուրջ, որը բերեց իշխանության խաղաղ անցման: Կանայք և տղամարդիկ, երիտասարդ և տարեց անձինք միավորվեցին՝ ժողովրդավարական փոփոխությունների միասնական պահանջով և համերաշխություն հայտնեցին հեղափոխությանը:

Շատ կանայք, որոնք չէին կարողանում դուրս գալ տանից, բայց ցանկանում էին մասնակցել գործընթացներին, իրենց տների պատուհաններից շերեփները հարվածում էին կաթսաներին, որի ձայնը կարելի է բնութագրել որպես ներառականության և միասնականության ուժի հնչեղություն: Հայաստանի կանայք, այդ թվում՝ երիտասարդ կանայք, հեղափոխության շարժիչ ուժն էին՝ միևնույն ժամանակ լինելով ամբողջ գործընթացի խաղաղության երաշխավորը։

Տարիներ շարունակ որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ակտիվիստ, ես պայքարել եմ խտրականության դեմ, կանանց և փոքրամասնությունների հավասար հնարավորությունների, ինչպես նաև՝ մեր հասարակություններում արժանապատիվ տեղ ունենալու համար:

Այսօր, որպես որոշում կայացնող, որպես կառավարության անդամ, կարող եմ հայտարարել, որ մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը իմ երկրում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների հիմքում են:

Հայաստանի նոր կառավարությունը տարբեր առիթներով հայտարարել է, որ մտադիր է խրախուսել երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվածության ավելացումը՝ ոչ միայն ժողովրդավարության, այլև՝ երկրում կայուն զարգացման հասնելու համար:

Հայաստանը շարունակում է լուրջ քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է գենդերային հարցերին առնչվող միջազգային հիմնական գործիքները: Որպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ՝ Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ` համապատասխանեցնելու ազգային օրենսդրությունը՝ միջազգային դրույթների հետ: 2018-ին Հայաստանը ստորագրեց Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան։

Կառավարության քաղաքականությունն ու ձեռնարկվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030թ. օրակարգին և նպաստում են Կայուն զարգացման նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ 5-րդ նպատակի, որը սահմանում է «Հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց և աղջիկներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP