Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարի քանդվեն. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+24.09 oC

Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարի քանդվեն. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

14:01 15.03.2019

«Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարվա մեջ քանդվեն»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նա դժվարացավ անուններ ասել: Միայն նշեց, որ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում և որպես օրինակ բերեց Օղակաձև այգին: Այնտեղ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում, բայց 3-4 տարի է՝ բետոն են արել, թողել, գնացել են: Անդրադառնալով Կասկադի սրճարաններին` թաղապետը նշեց, որ Կասկադը դիտվում է որպես սրճարանների գոտի:

«Մարդիկ հասկացել են, որ սա բնական ձևով պետք է դառնա կաֆեների, ռեստորանների համար նախատեսված տեղ: Երբեմն ստանում ենք որոշակի դժգոհություններ, իսկ Օպերայի շահը երկկողմանի չէր»,- ասաց Վիկտոր Մնացականյանը:

Թաղապետն իր խոսքում նաև նշեց, որ իրենք ուրախ կլինեն, որ սրճարանները կենտրոններից տեղափոխվեն այլ վարչական շրջաններ:

«Օրինակ` ստրիպտիզները կամ գիշերային ակումբները կենտրոնում թող լինեն 5 հատ, մնացած տեղերում` շատ: Կազինոները ո՞նց են: Ասում ենք, Կենտրոնո՞ւմ ես ուզում, պետք է ծախսես 100 մլն դրամ, եթե ոչ, գնացե´ք, Աջափնյակում բացեք: Թող համաչափ զարգանան: Էն օրը Էրեբունի վարչական շրջանում թաղապետի հետ ուզում էինք խոսել մի սրճարանում, ասաց` Էրեբունիում բացօթյա կաֆե չկա»,- նշեց թաղապետը:

Վիկտոր Մնացականյանը նաև մեկ այլ փաստարկ մեջբերեց: Քրեական գործերի առումով ևս Կենտրոնն առաջ է անցնում մյուս վարչական շրջաններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

14:24 08.10.2024

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելում թիրախների վրա հարձակումների մասին

Իրաքի իսլամական դիմադրության շրջանակներում իրաքյան զինված շիա խմբավորումները հայտարարել են, որ հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել են հինգ թիրախների վրա Իսրայելի հյուսիսում և կենտրոնում: «Շարունակելով մեր մոտեցումը՝ դիմակայելու օկուպացիային և աջակցելու մեր ժողովրդին Պաղեստինում և Լիբանանում, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկները գրոհել են օկուպացված տարածքների կենտրոնում և հյուսիսում թիրախները՝ օգտագործելով առաջադեմ «Ալ-Արքաբ» թեւավոր հրթիռներ և անօդաչու […] ...

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

14:07 08.10.2024

Նախնական տվյալներով՝ Իսակովի պողոտայում հրդեհի հետևանքով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել․ ՔԿ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի 29/1 հասցեում գտնվող ընկերության պահեստային մասից հրդեհի բռնկման և խանութի արվելու մասին, ինչով, ըստ հաղորդման, նախնական տվյալներով ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել։ Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է […] ...

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

13:58 08.10.2024

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։ Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման […] ...

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

13:51 08.10.2024

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք․ Երևանի քաղաքապետարան

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան տոնենք, հրավիրում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված […] ...

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

13:42 08.10.2024

Էրդողանը Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ «թուրքական լավ նվեր» է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ ծննդյան նվեր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ Ինչպես ասել է Ուշակովը, Էրդողանը հատուկ նվեր է ուղարկել երկու ղեկավարների երեկվա զրույցից առաջ։ Պուտինի օգնականը չի մանրամասնել, սակայն նշել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Նաև, […] ...

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

13:30 08.10.2024

Պուտինը, Ալիևը և Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել․ Ուշակով

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին։ Նման գաղափար կար, բայց մեկի կողմից չաջակցվեց»,-ասել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի […] ...

BACK_TO_TOP